Վերադառնալ
ԷկոՎիլ

Արևային կայան և ջերմային պոմպ․ խելացի լուծում գազից անկախ տան համար

Վերջին տարիներին Հայաստանում ավելի շատ ընտանիքներ և բիզնեսներ են մտածում ոչ միայն էլեկտրաէներգիայի ծախսերը նվազեցնելու, այլ նաև գազից հնարավորինս անկախանալու մասին։Այս նպատակի համար ամենաարդյունավետ լուծումներից մեկը արևային կայանի և ջերմային պոմպի համատեղ օգտագործումն է։Այս երկու համակարգերը միասին կարող են ապահովել տան ջեռուցումը, հովացումը, տաք ջուրը և տաք հատակի աշխատանքը՝ օգտագործելով հիմնականում արևային էներգիայից ստացված էլեկտրաէներգիան։

Ի՞նչ է ջերմային պոմպը

Ջերմային պոմպը ժամանակակից և էներգախնայող ջեռուցման համակարգ է, որը արտաքին միջավայրից վերցնում է ջերմային էներգիան և փոխանցում տարածքի ներս՝ գազի կաթսաների հետ համեմատ 3-5 անգամ ավելի քիչ էներգասպառմամբ։Ինչո՞ւ է ջերմային պոմպը առավել արդյունավետ արևային կայանի հետ:

Ջերմային պոմպը աշխատում է էլեկտրաէներգիայով, իսկ արևային կայանը արտադրում է հենց այդ էլեկտրաէներգիան, արդյունքում արևային կայանը դառնում է ոչ միայն էլեկտրաէներգիայի հաշիվը նվազեցնող լուծում, այլ տան ամբողջական էներգետիկ համակարգի հիմքը։

Արևային կայան և ջերմային պոմպ համադրությունը հատկապես կարևոր է այն տների կամ բիզնեսների համար, որտեղ գազ չկա, գազամատակարարման անցկացումը բարդ կամ թանկ է, կամ սեփականատերը ցանկանում է երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել կախվածությունը գազից։

Շատ բնակավայրերում գազի անցկացումը պահանջում է ժամանակ, լրացուցիչ փաստաթղթեր, շինարարական աշխատանքներ և զգալի ֆինանսական միջոցներ․ ջերմային պոմպի դեպքում հնարավոր է կազմակերպել առանց գազի ջեռուցում և մեկ սարքով ապահովել տան կլիմայական հիմնական պահանջները։

Սա հատկապես կարևոր է նոր կառուցվող առանձնատների, հյուրանոցների, արտադրական տարածքների, գյուղատնտեսական տնտեսությունների և այն շենքերի համար, որտեղ ցանկանում են ունենալ ժամանակակից և էներգախնայող ջեռուցման համակարգ։

Եթե ջերմային պոմպն ընտրվում է առանց մասնագիտական հաշվարկի, այն կարող է աշխատել ոչ արդյունավետ, ավելի հաճախ միանալ և անջատվել կամ չապահովել անհրաժեշտ ջերմաստիճանը։

Նույնը վերաբերում է արևային կայանին․ այն պետք է նախագծվի ոչ միայն տան ընթացիկ էլեկտրական սպառման, այլ նաև ջերմային պոմպի հետագա սպառման հաշվարկով։

July 24, 2026