2018 թվականից ԷկոՎիլը ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող JA Solar ընկերության վահանակները: Նրանց վահանակների ՕԳԳ֊ն հասնում է 21.3%-ի:
Տարիներ շարունակ JA Solar-ը Tier1 դասակարգման աղյուսակում զբաղեցնում է առաջին հնգյակը:
Tier 1-ը արևային ֆոտովոլտային վահանակներ արտադրող ընկերությունների գնահատման ամենաբարձր մակարդակն է, որը նշանակում է որ վերլուծաբանները, բարձր են գնահատել ընկերության գործունեությունը՝ ելնելով հետևյալ ցուցանիշներից․
Եթե փորձենք ավելի կարճ ներկայացնել JA Solar ընկերությունը, ապա՝
Պաշտոնական կայք՝ www.jasolar.com
Մենք ներկայացնում ենք համաշարխհային առաջատար ընկերությունների փոխակերպիչներ:
Ավստրիական Ֆրոնիուս՝
Պաշտոնական կայք` www.fronius.com
Պաշտոնական կայք` www.ginlong.com
Jiadele ընկերությունը արդեն 21 տարի է ինչ գործու մ է արևային ջրատաքացուցիչների շուկայում և համարվում է ոլորտի լավագույն ընկերություններից մեկը: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ ընկերությունն արժանացել է մի շարք սերտիֆիկատների:
Jiadele-ը մեծ կարևորություն է տալիս իր արտադրանքի որակին և անվտանգությանը, այդ պատճառով էլ անընդհատ ներդնում է տեխնոլոգիական նոր լուծումներ:
Պաշտոնական կայք՝ www.sh-jiadele.com
«Հայներարտբանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է Բանկի Հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 1), իսկ 1995թ. ապրիլի 14-ի Բաժնետերերի Ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ:
2008թ. մայիսի 19-ի Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ամերիաբանկն առաջարկում է միայն անհատականացված ֆինանսաբանկային լուծումներ:
2018 թվականից ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը համագործակցում է Ամերիաբանկ ընկերության հետ:
Պաշտոնական կայք՝ www.ameriabank.am
ԱԿԲԱ Բանկը ՀՀ առաջատար ֆինանսական կառույցներից մեկն է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ`
2017 թվականից Էկովիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը համագործակցում է ԱԳԲԱ Լիզինգի հետ:
Պաշտոնական կայք՝ www.acba.am
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման միջազգայնորեն ընդունված սկզբունքներով և լավագույն փորձով` առավել մեծ ուշադրություն դարձնելով որոշումների կայացման և խնդիրների լուծման կոլեգիալության սկզբունքին, որի ընդունման և իրագործման վառ ապացույց կարող են հանդիսանալ բանկում ստեղծված մի շարք կոլեգիալ մարմինները` Աուդիտ կոմիտե, Վարկային կոմիտե, Ներդրումային կոմիտե, Ակտիվների և Պասիվների կառավարման կոմիտե, Բյուջետային հանձնաժողով և այլ նպատակային խմբեր: Բանկն իր կորպորատիվ կառավարման համակարգը կառուցել է սահմանափակումների և հակակշիռների (checks and balances) միջազգայնորեն ընդունված սկզբունքի հիման վրա, որն արտահայտվում է գործունեության ընթացքում հետևյալ հիմնական դրույթների պարտադիր կիրառմամբ.
2018 թվականից Էկովիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը համագործակցում է ԱրմՍվիսԲանկ ՓԲԸ-ի հետ:
Պաշտոնական կայք՝ www.armswissbank.am
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը և մատուցում է համալիր բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի Հայաստանում։
Ինեկոբանկը հիմնադրվել է 1996 թվականի փետրվարի 7-ին (ՀՀ ԿԲ Բանկային արտոնագիր # 68) հայ գործարարներ Ավետիս Բալոյանի, Կարեն Սաֆարյանի և նրանց այլ գործընկերների կողմից։ Իր գոյության ողջ ժամանակահատվածում Բանկը միշտ կարևորել է նորարությունները՝ մշակելով և իր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից բանկային լուծումներ։
2018թ.-ից Էկովիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը համագործակցում է ԻՆԵԿՈԲԱՆԿ ընկերության հետ:
Պաշտոնական կայք՝ www.inecobank.am
1988 թվականին ԽՍՀՄ բանկային համակարգի վերակառուցման արդյունքում ստեղծվել է «ԽՍՀՄ Բնակսոցբանկի հայկական հանրապետական բանկը», որի իրավահաջորդն է հանդիսանում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:
Բանկի տեսլականը հետևյալն է.
Պաշտոնական կայք՝ www.aeb.am
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին՝ ՀՀ կառավարության ապրիլի 28-ի N 799-Ն որոշմամբ: ՀՎԷԷ հիմնադրամը ինքնուրույն իրավաբանական անձ է, հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է և գործում է անժամկետ:
ՀՎԷԷ հիմնադրամը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացման միջավայր ձևավորող պետական կառույց է, որը կայուն էներգետիկայի լավագույն փորձառությունն է ներդնում Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման ու տնտեսական աճին նպաստելու համար:
Պաշտոնական կայք՝ www.r2e2.am
Հայաստանում ամերիկյան առևտրի պալատը (AmCham) լիովին անկախ և ինքնաֆինանսավորվող բիզնես ասոցիացիա է: AmCham-ը սերտորեն համագործակցում է Հայաստանում ամերիկյան դեսպանատան հետ, որը ի պաշտոնե տնօրենների խորհրդի անդամ է: Այնուամենայնիվ AmCham-ը ֆինանսապես չի աջակցվում և չի վերահսկվում Հայաստանում ամերիկյան դեսպանատան կողմից։
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը առաջատար բիզնես ասոցիացիան է, որն ունի 140+ անդամ բիզնեսի բոլոր սեգմենտներից: AmCham-ը Հայաստանում գործում է 2000 թվականից:
2016 թվականին ԷկոՎիլ արևային տեխնոլոգիանրի ընկերությունը համալրեց Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի անդամների շարքը:
Պաշտոնական կայք՝ www.amcham.am
Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թ. մարտի 2-ին, և նույն տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր՝ Հայաստանը ստորագրել և վավերացրել է միջազգային մի շարք պայմանագրեր:
Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքը ծառայում է 2030 Օրակարգի իրագործմանը և երկրի մակարդակով ռազմավարականորեն առաջնորդվում է «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթղթով (Գործընկերության շրջանակ): Գործընկերության շրջանակը երկրի մակարդակով զարգացման գործողությունների ծրագրման և իրականացման հիմնական շրջանակն է: Որպես այդպիսին, այն արտահայտում է ՄԱԿ-ի հավաքական առաջարկը՝ աջակցելու Հայաստանին կայուն զարգացման առանցքային նպատակներին (ԿԶՆ) և զարգացման ազգային առաջնահերթություններին հասնելու գործում։
ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը մասնակցում է ՄԱԿ-ի կողմից իրականացվող զարգացման և էներգախնայողությանն ուղղված ծրագրերին:
Պաշտոնական կայք՝ www.armenia.un.org
Վորլդ Վիժնը ծառայում է աշխարհի 100-ից ավել երկրներում՝ նպաստելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։
Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունն սկսեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ Վորլդ Վիժնը սկսեց իրականացնել արդեն զարգացման ծրագրեր
ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը մասնակցում է World Vision-ի կողմից իրականացվող սոցիալական և աջակցման ծրագրերին, որի շրջանակներում տեղադրվել են ջերմային և արևային կայանների դպրոցների, մանկատների և այլ համայնքային կառույցների համար:
Պաշտոնական կայք՝ www.wvi.org/armenia
Հիմնադրվելով 1992 թվականին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եզակի մի կառույց է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։
Հիմնադրման օրվանից ի վեր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր ենթակառուցվածքների, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով։
ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող զարգացման և էներգախնայողության ծրագրերին, որի շրջանակներում տեղադրվել են բազմաթիվ ջերմային և արևային կայաններ:
Պաշտնական կայք՝ www.himnadram.org
Մանթաշով գործարարների միություն, միավորում է Հայաստանում և դրա սահմաններից դուրս գործուներություն ծավալող հայ գործարարներին։
«Մանթաշով» միությունը ստեղծել են 13 խոշոր գործարարներ, որոնց թվում են «Էլիտ Գրուպ»-ի, «Չոր մարքեթինգ», «Արտ Լանչի», «Գենացվալե» պանդոկի, «Բայազետ» մսամթերքի ընկերության, «ONE WAY TOUR»-ի եւ այլ բիզնեսների հիմնադիրներ։ «Մանթաշով»-ի ստեղծման գլխավոր նպատակը ոլորտի խնդիրների համար միասնական լուծումներ գտնելն է, որը կբերի գործարարության զարգացմանը։ Միության անունն անդամներն ընտրել են ի պատիվ հայ նշանավոր բարեգործ Ալեքսանդր Մանթաշովի՝ որպես հայ գործարարության խորհրդանիշի։
«Մանթաշով գործարարների միություն»-ը բիզնես միություն է, որի առաջնային նպատակներն են. Բարձրացնել ձեռներեցների ու ձեռներեցության վարկանիշը։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/mantashoveu
Eco.am-ը հայկական օնլայն մեդիա հարթակ է այն ամենի մասին ինչ կապված է էկո ուղղության հետ:
Այն իրենից ներկայացնում է տեղեկատվական, կրթալուսավորչական, ժամանցային եւ առցանց վաճառքի հարթակ, որը միտված է մեկտեղելու Հայաստանում այս ոլորտի վերաբերյալ գրեթե ամեն ինչ:
Այսօր էկո ուղղությունը առավել քան ակտուալ է՝ հաշվի առնելով ժամանակակից կյանքի որակի փոփոխման անհրաժեշտությունը: Օրեցօր ավելացող էկոլոգիական խնդիրները խիստ կարեւոր են դարձնում հասարակության ուշադրությունը գրավելու նմանատիպ խնդիրների վրա եւ ծանոթացնելու էկո ուղղության բոլոր առավելությունների, նորամուծությունների եւ թրենդների հետ:
Eco.am մեդիա հարթակի թիմը մշտապես հետևում է միջազգային և տեղեկան թեմատիկ նորություններին, մասնակցում եւ ներկայացնում է ոլորտին վերաբերող կարեւոր միջոցառումներն ու հանդիպումները, ինչպես նաեւ կստեղծի օնլայն եւ իրական հարթակներ միավորելու բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով:
Eco.am-ը մեդիա գործընկեր է Հայաստանում գործող այս ոլորտի հետ առնչվող մի շարք հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հանդես է գալիս իր սեփական նախաձեռնություններով:
Պաշտոնական կայք՝ https://eco.am/
Կայքը գտնվում է փորձարկման փուլում