Արևային ջրատաքացուցիչներ
Ստացեք անվճար տաք ջուր ցանկացած պահի՝ նվազեցնելով ձեր տաք ջրի կոմունալ վճարները մինչև 0 դրամ:
Ստացեք անվճար տաք ջուր ցանկացած պահի՝ նվազեցնելով ձեր տաք ջրի կոմունալ վճարները մինչև 0 դրամ:
Ջրատաքացման համակարգը ղեկավարվում է կառավարման վահանակով։
Կոլբաները բաղկացած են երկու շերտից, որոնց միջև կա ջերմամեկուսացման համար նախատեսված վակուումային տարածություն։
Բաքը երկշերտ է․ արտաքին շերտը պատված է որակյալ ներկով, ներքինը՝ սննդային ցինկապատ շերտով, իսկ նրանց միջև կա փրփրապոլիուրեթան, որն իրականացնում է ջերմամեկուսացումը:
Եթե ջրատաքացուցիչում առկա ջուրը չի տաքացել այնքան, որքան անհրաժեշտ է, ապա կարող եք միացնել բաքին ամրացված էլեկտրական տենը և տաքացնել ջուրը։
ԷկոՎիլի փորձառու ինժեներներն իրենք են նախագծում ջրատաքացման համակարգերի կառուցվածքը և հետևում արտադրական ամբողջական պրոցեսին: Արդյունքում ԷկոՎիլը Ձեզ առաջարկում է լավագույն արևային ջերմային համակարգերը, որոնք նախատեսված են Հայաստանի պայմանների համար: Մեր հմուտ մասնագետները և որակի վերահսկման թիմը միշտ ձեր կողքին կլինեն՝ մատուցելով Ձեզ սպասարկման և հետսպասարկման ծառայություններ:
Կայքը գտնվում է փորձարկման փուլում