OST Group ընկերության հիմքում (որի անդամ ընկերությունն է նաև EcoVille-ը) ընկած է դեռևս 1980-ականններից հիմնադրված Սպիտակ-1 շինարարական ընկերությունը: Այն ներկայումս Հայաստանի Հանրապետությունում խոշորագույն շինարարական ընկերություններից է, որը մասնագիտացված է ենթակառուցվածքային, առևտրային, արտադրական և բնակելի հատվածներում` մասնավորապես ջրային համակարգի, հիդրոէներգետիկ և արևային էներգետիկայի օբյեկտների, գործարանների և գրասենյակային շենքերի, բնակելի շենքերի և թաղամասերի շինարարության, ինչպես նաև ճանապարհաշինության մեջ:
Կազմակերպությունը նաև հանդիսանում է կառուցապատող բնակելի և կոմերցիոն ոլորտներում:
OST Group-ը, որի անդամ է նաև EcoVille-ը ընկերությունը, 2005 թվականին կյանքի կոչեց իր առաջին հիդրոէներգետիկ կայանի նախագիծը:
Ներկայումս կազմակերպությունը տնօրինում և շահագործում է մոտավորապես 30.9 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ` տարեկան միջինը 110 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ:
Ծրագրերի իրականացման ընթացքում ընկերությունը համագործակցել է այնպիսի ազդեցիկ և հայտնի ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են KFW բանկը («Վերականգնվող էներգետիկայի գերմանա֊հայկական հիմնադրամ»-ի շրջանակներում), ինչպես նաև՝ Lahmeyer Group և Fichtner GmbH տեխնիկական խորհրդատվական ընկերությունները։
Շուկայի կարիքները, ինչպես նաև բնակչության էներգետիկ պահանջներն ապահովելու համար OST Group-ը ընդլայնեց իր գործունեությունը՝ ներառելով արևային էներգիայի և էներգախնայողության ոլորտները:
Արդյունքում, 2015 թվականին սկիզբ դրվեց EcoVille ընկերության գործունեությանը արևային տեխնոլոգիաների ոլորտում։
Ընկերությունը ներկայացնում է հոսանքի ֆոտովոլտային և ջրատաքացման արևային համակարգեր` նախատեսված բնակելի, կոմերցիոն և արտադրական մասշտաբների ծրագրերի համար: Ընկերությունը զբաղվում է արևային համակարգերի ներմուծումով, վաճառքով և տեղադրումով:
Իրականացնում է`տեղազննում, նախագծում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, համակարգի ավտոմատացում:
✓ EcoVille արևային տեխնոլոգիաների ընկերությունը պաշտոնապես սկսեց համագործակցել Ejai Kitchen&Bath արևային ջրատաքացման համակարգեր արտադրող առաջատար ընկերության հետ:
✓ EcoVille ընկերությունը դարձավ Հայաստանի Ամերիկյան Առևտրի Պալատի անդամ:
✓ Սկիզբ դրվեց նոր համագործակցությունների իրենց ոլորտներում առաջատար 2 կազմակերպությունների հետ` SunPower պրեմիում կարգի արևային վահանակներ արտադրող ամերիկյան ընկերության և Fronius պրեմիում կարգի արևային ինվերտորներ արտադրող ավստրիական ընկերության հետ:
✓ ԷկոՎիլը դարձավ SunPower ընկերության պաշտոնական գործընկեր, ինչպես նաև Fronius International ընկերության սերվիս և վաճառքի գործընկեր։ Էկովիլն այսուհետ լիազորված է կատարել Fronius ինվերտորների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև ինվերտորների վաճառք:
✓ EcoVille-ը դարձավ Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ՀԿ-ի անդամ:
✓ JA Solar արևային վահանակներ արտադրող, աշխարհում առաջատար Tier 1 ընկերությունը և EcoVille ընկերությունը դարձան պաշտոնական գործընկերներ:
✓ JA Solar-ի վահանակներն օգտագործվում են առավել լայն սպառման նախագծերի համար:
2018 թ-ին JA Solar-ը իր արևային վահանակների արտադրության թվով PV-Tech Solar Media Limited-ի կողմից ճանաչվել է ոլորտի առաջատարը:
✓ Կարևորելով արևային էներգիայի ոլորտում որակյալ մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը՝ Շուշիում Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան-EPYM-ի և ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերության միջև ստորագրվեց փոխգործակցության համաձայնագիր:
✓ 2019 թվականին, ինչպես և նախորդ 3 տարիներին, ԷկոՎիլի գործընկեր Ginlong Solis ընկերությունն արժանացել է «Փոխակերպիչների առաջատար բրենդ» անվանակոչմանը «EuPD» հեղինակավոր ֆոտովոլտային տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի կողմից։
✓ Հայաստանի մարզերում բացվեցին մասնաճյուղեր՝ Վանաձորում, Սպիտակում, Գյումրիում, Հրազդանում, Արմավիրում, Եղեգնաձորում, Արտաշատում, Վարդենիսում։
✓ 2019 թվականին ԷկոՎիլի թիմն իրականացրել է ավելի քան 200 արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում։
✓ 2020 թվականին շահագործվեց ավելի քան 60 Մեգավատտ ընդհանուր հզորության արևային կայաններ և 3000 ջրատաքացուցիչ։ Այս նախագծերի շնորհիվ ածխաթթու գազի քանակը տարեկան կնվազի 50․000 տոննայով, որը համարժեք է 2․500․000 ծառի կլանած ածխաթթու գազին։
✓ Էկովիլն առաջին մասնաճյուղը բացեց Հայաստանի սահմաններից դուրս։ Վրաստանում սկսեց գործել ընկերության գրասենյակը, որն արագ տեմպերով մտնում է վրացական շուկա և լավագույնս ներկայացնում ընկերության ավանդույթները։
✓ Պատերազմի օրերին ընկերությունը բացի մարդկային և ֆինանսական ռեսուրսներից, մասնակցություն ունեցավ նաև նոր տեխնիկական ներդրումով։ Կարճ ժամանակում մշակվեց և ստեղծվեց արևային էներգիայով աշխատող հոսանքի ինքնուրույն համակարգ՝ Արեգա, որը ռազմաճակատի հոսանքազուրկ վայրերում կարող էր ապահովել էլեկտրական էներգիայով։
✓ Garage Masters' Mall ում բացվեց ԷկոՎիլի խանութ տաղավարը, որտեղ ներկայացված են արևային աքսեսուարներ՝ լիցքավորիչներ, արտաքին և ներքին լուսավորության լամպեր, արևային խաղալիքներ և այլն։
✓ Երկրորդ ուղղությունը էլեկտրամոբիլների ներկրումն ու վաճառքն է։ Ստեղծվեց Վոլտա մոտորս ընկերությունը, որն իր վրա վերցրեց էներգախնայող, մաքուր էներգիայով աշխատող ավտոմեքենաների լավագույնս ներկայացման առաքելությունը։
✓ Բացվեց նոր արևային ընկերություն ԱՄՆ -ում՝ Solarify, որը ԷկոՎիլի փորձն ու գիտելիքները կներդնի Միացյալ Նահանգներում մանր ու խոշոր նախագծերի իրականացմանը։
✓ Ընդհանուր նախագծումների և տեղադրումների հզորությունը գերազանցել է 70 մեգաՎատտը, իսկ տեղադրված ջրատաքացուցիչների քանակը անցել է 6000-ը։
✓ 2022 թվականին գրացվեց արևային կայանների նախագծման, տեղադրման և շահագործման հզորությունների աննախադեպ աճ։
✓ Ակտիվ սկսեց աշխատել Վրաստանի մասնաճյուղը՝ տեղադրումներ իրականացնելով Աջարիայի և Ախալքալակի շրջանների ավելի քան 50 գյուղերում, ինչպես նաև միջազգային այնպիսի հայտնի ընկերությունների համար, ինչպիսիք են՝ Կոպպոլիվան, Ռեդիսոն հյուրանոցը և այլն։
✓ ԷկոՎիլը ձեռք բերեց նոր գործընկերներ։ 2022-ին ընկերությունը սկսեց համագործակցել ինվերտորներ արտադրող SolaX և ջրատաքացուցիչներ արտադրող AP solar միջազգային առաջատար ընկերությունների հետ։
✓ 2023 թվականը զարգացման նոր փուլ էր ԷկոՎիլի համար։ ԷկոՎիլի մատուցած ծառայությունների որակն ու գործընկերների նկատմամբ ունեցած բարձր պատասխանատվությունը հիմք հանդիսացան նոր գործընկերոջ՝ Ամբեր Կապիտալ Արմենիա հիմնադրամի կողմից խոշոր ներդրման համար: Այն դարձավ է՛լ ավելի մեծ ու հավակնոտ ծրագրերի նախաձեռնման ու իրագործման խթան:
✓ 2023-ին տեղադրվեց 17 ՄՎտ հզորությամբ ՖՎ կայաններ՝ ընդհանուր հզորությունները հասցնելով 150 ՄՎտ-ի, իսկ արևային ջրատաքացուցիչների թիվը՝ մոտ 7000-ի։
✓ 2023 թվականն աչքի ընկավ արդյունավետ այցելություններով և ձեռքբերումներով՝ Գերմանիա, Ռումինիա, Ղազախստան, Չինաստան, Լիտվա։
Ծանոթացիր վերջին նորություններին
ԷկոՎիլ արևային համակարգերը տեղադրված են Հայաստանի
բոլոր մարզերում և Արցախում
Կայքը գտնվում է փորձարկման փուլում