Վերադառնալ

Արևային ջրատաքացուցիչներ Սյունիքի Ագարակ համայնքում

ԷկոՎիլ ընկերությունը Ագարակի բնակիչներին ապահովել է արևային ջրատաքացուցիչներով՝ օգտագործելով Սյունիքի վառ արևի ներուժը։ Գյուղի տների տանիքներին տեղադրվել են 300 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչներ և նույն չափի ջրի բաքեր պոմպերով, որոնք ապահովում են մշտական տաք ջրամատակարարում։ Այս ծրագրի շնորհիվ Ագարակի ընտանիքները ստանում են տաք ջուր բնական եղանակով՝ զգալիորեն նվազեցնելով ջրատաքացման ծախսերը և միաժամանակ խնայելով շրջակա միջավայրը։

July 1, 2025
Արևային ջրատաքացուցիչներ Սյունիքի Ագարակ համայնքում
Նախագծի վայր
Սյունիքի մարզ, գ․Ագարակ
Դրվածքային հզորություն
Տարեկան արտադրողականություն
Տարեկան խնայողություն

Նախագծի մասին

Ծրագրի շրջանակներում ԷկոՎիլ արևային ընկերությունը իրականացրել է Ագարակ համայնքը արևային ջրատաքացուցիչներով ապահովելու աշխատանքները։ Տեղադրված համակարգերը նախատեսված են բնակիչների, ինչպես նաև համայնքային շենքերի տաք ջրի պահանջները մասամբ կամ ամբողջությամբ ապահովելու համար՝ նվազեցնելով ավանդական էներգակիրների սպառումը։

Արևային ջրատաքացուցիչներ տեղադրվել են ոչ միայն բնակելի տանիքներին, այլև Ագարակի գյուղապետարանի և մանկապարտեզի շենքերի վրա։ Սա հնարավորություն է տալիս համայնքային կառույցներին ունենալ ավելի կայուն և խնայող տաք ջրի համակարգ, ինչպես նաև բարելավել ծառայությունների որակը բնակիչների և երեխաների համար։

Հարկ է նշել, որ «ԷկոՎիլ» ընկերության փորձառու և մասնագիտացված թիմը տեղադրումները իրականացրել է կարճ ժամանակահատվածում՝ ապահովելով աշխատանքների բարձր որակ և անվտանգության պահանջների պահպանում։ Տեղադրման ընթացքում կիրառվել են տեխնիկապես հիմնավորված և ինժեներական ճիշտ լուծումներ, ինչի արդյունքում համակարգերը պատրաստ են երկարաժամկետ և հուսալի շահագործման։