Վերադառնալ

Արևային կայան Մոս Ֆիշ ձկնաբուծարանի համար

Արարատի մարզում գործող «Մոս Ֆիշ» ձկնաբուծարանում ԷկոՎիլը տեղադրել է երեք մասից բաղկացած արևային կայան՝ յուրաքանչյուրը 168 կՎտ, ընդհանուր՝ 504 կՎտ հզորությամբ։ Արևային կայանի շնորհիվ ընկերությունը տարեկան խնայում է ավելի քան 40,000,000 ՀՀ դրամ։ ԷկոՎիլի թիմը իրականացրել է ամբողջական աշխատանք՝ նախագծումից և տեղադրումից մինչև տեխնիկական սպասարկում։

June 25, 2025
Արևային պանելներ Մոս Ֆիշ ձկնաբուծարանի համար
Նախագծի վայր
ՀՀ, Արարատի մարզ, գ.Սիս, Ձկնաբույծների 28
Դրվածքային հզորություն
504 կՎտ
Տարեկան արտադրողականություն
780․000 կվտժ
Տարեկան խնայողություն
40․000․000 դրամ

Նախագծի մասին

 ԷկոՎիլի թիմի կողմից տեղադրված արևային կայանը ոչ միայն ապահովում է մաքուր էներգիա, այլև զգալիորեն կրճատում է ընկերության կոմունալ ծախսերը՝ սկսած հենց առաջին օրվանից։

Արդյունքում՝ ձկնաբուծարանը այժմ ապահովված է բարձր արդյունավետությամբ արևային էներգիայի կայանով՝ բիզնեսի անխափան աշխատանքն ու տնտեսումը երաշխավորելու համար։