Վերադառնալ

Արևային կայան Հ. Կարապենցի անվան թիվ 6 դպրոցի համար

Կրթական հաստատությունների համար էներգիայի խնայողությունն ու էկոլոգիական պատասխանատվությունը ոչ պակաս կարևոր ներդրում են։ Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 դպրոցը ընտրեց անցում կատարել դեպի մաքուր էներգիա՝ վստահելով իր նախագիծը ԷկոՎիլին։ Մեր թիմի կողմից դպրոցում տեղադրվել է 27.54 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որն ապահովում է տարեկան շուրջ 40,000 կՎտ⋅ժ էլեկտրաէներգիա։

June 6, 2025
Նախագծի վայր
ՀՀ, ք․ Երևան,Սասունցի Դավթի փող., 2 շենք
Դրվածքային հզորություն
27.54 կՎտ
Տարեկան արտադրողականություն
40000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
2․000․000 դրամ

Նախագծի մասին

Այս նախագիծը ևս մեկ վառ օրինակ է, որ արևային էներգիան կարող է օգտակար լինել ոչ միայն բիզնեսին ու ընտանիքներին, այլ նաև կրթական հաստատություններին՝ օգնելով խնայել բյուջեն և ստեղծել առողջ միջավայր ապագա սերունդների համար։

Արևային էներգիան խելամիտ ընտրություն է, որը միաժամանակ ապահովում է խնայողություն, անկախություն և մաքուր ապագա։