Վերադառնալ

Արևային կայան Ice House-ի համար

Սառնարանային համալիրները էներգետիկ ամենածանրաբեռնված կառույցներից են․ այստեղ մշտապես պահանջվում է հսկայական քանակի էլեկտրաէներգիա՝ ապահովելու պահեստավորման և սառեցման անխափան գործընթացները։ Էներգիայի գնաճի պայմաններում նման բիզնեսների համար արևային էներգիան դառնում է ոչ միայն բնապահպանական քայլ, այլև խելամիտ տնտեսական որոշում։ Հենց այսպես էլ սկսվեց մեր արդյունավետ համագործակցությունը Ice House սառնարանային համալիրի հետ։

May 22, 2025
Արևային կայան Ice House-ի համար
Նախագծի վայր
ք․Երևան
Դրվածքային հզորություն
631.8 կՎտ
Տարեկան արտադրողականություն
1.024.000 կՎտժ
Տարեկան խնայողություն
51175000 դրամ

Նախագծի մասին

Այս ներդրումը բերում է շոշափելի արդյունքներ․

  • Տարեկան խնայողություն՝ շուրջ 51,175,000 դրամ,

  • Էներգետիկ անկախություն և կայուն մատակարարում,

  • Շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն՝ նվազեցնելով վնասակար արտանետումները։

Այսօր Ice House-ը ոչ միայն ապահովում է բարձրորակ սառեցման ծառայություններ, այլև գործում է ժամանակակից և պատասխանատու բիզնեսի սկզբունքներով՝ ընտրելով մաքուր էներգիա։

ԷկոՎիլը տարիներ շարունակ հուսալի գործընկեր է հայաստանյան ընկերությունների համար՝ առաջարկելով ինժեներական առաջադեմ լուծումներ և պրոֆեսիոնալ թիմի աջակցություն։