Վերադառնալ

Նոր համագործակցություն GIZ-ի հետ

EcoVille-ի միջազգային գործընկերների շրջանակը գնալով ընդլայնվում է։ Այս անգամ համագործակցում ենք Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ, որը Գերմանիայի զարգացման գործակալությունն է և աջակցում է Հայաստանի տարբեր պետական ու մասնավոր ծրագրերին։ Այս համագործակցության արդյունքում տեղադրվել է 49 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որն ապահովում է տարեկան շուրջ 3,400,000 դրամ խնայողություն։

May 21, 2025
Նոր համագործակցություն GIZ-ի հետ
Նախագծի վայր
ՀՀ, Կոտայքի մարզ, գ․Պռոշյան, Ագրոբիզնեսի կենտրոնում (ZYAC)
Դրվածքային հզորություն
49 կՎտ
Տարեկան արտադրողականություն
68000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
3400000

Նախագծի մասին

Նախագիծը կարևոր է ոչ միայն էներգախնայողության, այլև պետական մակարդակով կայուն զարգացման քաղաքականության խթանման համար։ Արևային էներգիան դառնում է այն լուծումը, որը միաժամանակ կրճատում է ծախսերը և նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը։

ԷկոՎիլը վստահելի գործընկեր է միջազգային կազմակերպությունների համար՝ առաջարկելով որակյալ և եվրոպական չափանիշներին համապատասխան արևային համակարգեր։