Վերադառնալ

Համակարգային կայան ՀԵՐ-ՀԵՐ

Վայոց Ձորի մարզում կառուցվող ՀԵՐ-ՀԵՐ համակարգային արևային կայանը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում կարևոր և մասշտաբային նախագծերից մեկն է։ 30 ՄՎտ հզորությամբ կայանը նախագծվել և կառուցվել է ԷկոՎիլ ընկերության կողմից՝ որպես ժամանակակից ինժեներական լուծումների և ոլորտային փորձի համադրություն։

April 27, 2026
Նախագծի վայր
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ համայնք, գ.Հերհեր 7, 8, 9 հողամասներում
Դրվածքային հզորություն
30000 կՎտ
Տարեկան արտադրողականություն
Տարեկան խնայողություն

Նախագծի մասին

ՀԵՐ-ՀԵՐ կայանը առանձնանում է իր կառուցվածքով․ այն բաղկացած է 6 առանձին հատվածներից, որոնք տեղակայված են Վայոց Ձորի մարզի տարբեր համայնքներում՝ ապահովելով տարածքային արդյունավետ բաշխում և օպտիմալ արտադրողականություն։

Նախագծի մաս են կազմում՝

ԱՅՍՈԼԱՐ կայանը, որը գտնվում է Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում՝ Վառված սարի 16, 17, 18 և 19 հողամասերում,
ԱՐՄ ՍՈԼԱՐ կայանը՝ նույն համայնքի Հերհեր գյուղի 7, 8 և 9 հողամասերում,
ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ կայանը՝ Հերհեր գյուղի 12, 13, 14 և 15 հողամասերում,
ԷԴՄ ՍՈԼԱՐ կայանը՝ Վայք համայնքի Ազատեկ գյուղի 33-րդ փողոցի 1/2 հողամասում,
ԷՏ ՍՈԼԱՐ կայանը՝ նույն հասցեի 1/1 հողամասում,
և ՍՈւՆ ՍՈԼԱՐ կայանը՝ Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի 5 և 6 հողամասերում։

Այսպիսի կառուցվածքային լուծումը թույլ է տալիս առավել արդյունավետ օգտագործել տեղանքի բնական ռեսուրսները՝ բարձրացնելով կայանի ընդհանուր արտադրողականությունն ու հուսալիությունը։ Միաժամանակ, այն նպաստում է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։

ՀԵՐ-ՀԵՐ համակարգային կայանը ոչ միայն էներգիայի արտադրության օբյեկտ է, այլ նաև ռազմավարական ներդրում Հայաստանի էներգետիկ անկախության և կայուն զարգացման ուղղությամբ։ Այն ևս մեկ օրինակ է, թե ինչպես կարող են նորարարական մոտեցումներն ու մասնագիտական թիմը ձևավորել ապագայի էներգետիկ համակարգը։