Միացիր մեր արևային ընտանիքին

ԷկոՎիլ թիմ

Ֆինանսական մասնագետ

Աշխատանքի վայր

Երևան

Դրույք

Ամբողջ դրույք

Դիմելու վերջնաժամկետ

Պահանջվող հմտություններ և որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
  • Գերազանց հմտություն ֆինանսական ոլորտում` ներառյալ կանխիկի կառավարման, կանխատեսման, ծրագրերի գնահատման, կապիտալ և գործառնական ծախսերի բյուջետավորման, Excel-ի լավ հմտություններ, ՀԾ ձեռնարկություն ծրագրին տիրապետում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Շփման, թիմում աշխատելու հմտություն,
  • Հուսալիություն, աշխատանքը ժամանակին ավարտին հասցնելու կարողություն,
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին:

Պարտականություններ

  • Դրամական հոսքերի պլանավորում՝
  • • Վաճառքներից դրամական ներհոսքերի պլանավորում Կատարված գնումների դիմաց վճարումների պլանավորում
  • • Այլ բոլոր ծախսերի դիմաց վճարումների պլանավորումԲանկային քաղվածքների ձևակերպում հաշվապահական ծրագրում,
  • Ամենօրյա վճարումների իրականացում և ձևակերպում համապատասխան ծրագրերում,
  • ֆինանսական գործարքների իրականացման ապահովում (բանկային փոխանցումների և կանխիկ գործարքների իրականացում)
  • Ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն
  • Աշխատավարձերի, վճարման ենթակա այլ գումարների հաշվարկների հսկողություն և վճարման ապահովում
  • Մարզային կառույցների ծառայության վճարների հաշվարկների հսկողություն և վճարման ապահովում
  • Փաստացի կատարված դրամական հոսքերի և սպասվող ֆինանսական շարժի վերաբերյալ հաշվետվության պատրաստում և ներկայացում տնօրինությանը
  • Վարկային ռեսուրսների անհրաժեշտության դեպքում բանկերին ֆինանսական վերլուծությունների համար անհրաժեշտ ամբողջական ինֆորմացիայի տրամադրման ապահովում, ներառյալ փաստաթղթերի տրամադրում, հայտերի պատրաստում, վարկավորման պրոցեսի հսկողություն
  • Անմիջական ղեկավարի կողմից պահանջված այլ հաշվետվությունների պատրաստում

ԷկոՎիլյան առավելություններ

  • Մրցունակ ֆիքսված աշխատավարձ և արդյունքների վրա հիմնված պարգևատրման համակարգ։
  • Պարգևավճարների և խրախուսման բազմազան ծրագրեր։
  • Աշխատելու հնարավորություն կանաչ էներգիայի ոլորտում՝ նպաստելով էկոլոգիական և սոցիալական պատասխանատվության զարգացմանը։
  • Զեղչեր «ԷկոՎիլ» ընկերությունների խմբի պրոդուկտների և ծառայությունների համար։
  • Տարեկան 12 լրացուցիչ վճարովի ազատ օր։
  • Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը կրճատ աշխատանքային օր՝ մինչև ժամը 13:00։
  • Ռեֆերալ ծրագրի ճկուն և շահավետ համակարգ։
  • Թիմային միջոցառումներ, կորպորատիվ ակտիվություններ և ընկերական աշխատանքային միջավայր։
  • Մասնագիտական և անձնական զարգացման լայն հնարավորություններ՝ կազմակերպության կողմից ֆինանսավորվող մասնագիտական, առաջնորդության և հոգեբանական վերապատրաստումների ու դասընթացների միջոցով։
  • Աճի և կարիերայի զարգացման հնարավորություն արագ զարգացող և նորարարական ընկերությունում։

ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

Շնորհակալություն

Ձեր նամակը հաջողությամբ ուղարկվեց

Հայտը ուսումնասիրելուց հետո, համապատասխան մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ: