Միացիր մեր արևային ընտանիքին

ԷկոՎիլ թիմ

Անվտանգության ինժեներ

Աշխատանքի վայր

Երևան

Դրույք

Ամբողջ դրույք

Դիմելու վերջնաժամկետ

Պահանջվող հմտություններ և որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տեխնիկական կամ աշխատանքի անվտանգության ոլորտում)։
  • Աշխատանքի անվտանգության ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
  • ՀՀ աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման օրենսդրության լավ իմացություն։
  • Ռիսկերի գնահատման, անվտանգության ընթացակարգերի և ներքին փաստաթղթերի մշակման փորձ։
  • MS Office ծրագրերի լավ իմացություն։
  • Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպչական հմտություններ։
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի գերազանց ունակություններ։
  • Պատրաստակամություն գործուղումների և մարզային այցելությունների։
  • Մեքենայի առկայություն։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել աշխատանքի անվտանգության գործընթացները ընկերությունում և շինհրապարակներում։
  • Այցելել արևային կայաններ և իրականացնել անվտանգության պարբերական ստուգումներ։
  • Անցկացնել նոր ընդունվող և գործող աշխատակիցների անվտանգության հրահանգավորումներ, վերապատրաստումներ և գիտելիքների ստուգումներ։
  • Կազմել և վարել անվտանգության հրահանգավորման, ուսուցման և գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը և մատյանները։
  • Մշակել և թարմացնել աշխատանքի անվտանգության քաղաքականությունը, ընթացակարգերը, հրահանգները և ներքին կարգավորումները։
  • Իրականացնել աշխատատեղերի ռիսկերի գնահատում և մշակել ռիսկերի նվազեցման միջոցառումներ։
  • Վերահսկել անհատական պաշտպանության միջոցների ճիշտ կիրառումն ու պահպանման կարգը։
  • Հետևել աշխատանքի անվտանգության, հրդեհային անվտանգության և առողջության պահպանման պահանջների կատարմանը։
  • Վերլուծել աշխատանքային պայմանները, դժբախտ դեպքերը և արտադրական ռիսկերը, ներկայացնել կանխարգելիչ առաջարկություններ։
  • Աջակցել ստորաբաժանումների ղեկավարներին աշխատանքի անվտանգ կազմակերպելու, աշխատակիցների ուսուցման և անվտանգության պահանջների ներդրման հարցերում։
  • Կազմակերպել պարտադիր բժշկական զննությունների գործընթացը և համապատասխան փաստաթղթերի վարումը։

ԷկոՎիլյան առավելություններ

  • Մրցունակ ֆիքսված աշխատավարձ և արդյունքների վրա հիմնված պարգևատրման համակարգ։
  • Պարգևավճարների և խրախուսման բազմազան ծրագրեր։
  • Աշխատելու հնարավորություն կանաչ էներգիայի ոլորտում՝ նպաստելով էկոլոգիական և սոցիալական պատասխանատվության զարգացմանը։
  • Զեղչեր «ԷկոՎիլ» ընկերությունների խմբի պրոդուկտների և ծառայությունների համար։
  • Տարեկան 12 լրացուցիչ վճարովի ազատ օր։
  • Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը կրճատ աշխատանքային օր՝ մինչև ժամը 13:00։
  • Ռեֆերալ ծրագրի ճկուն և շահավետ համակարգ։
  • Թիմային միջոցառումներ, կորպորատիվ ակտիվություններ և ընկերական աշխատանքային միջավայր։
  • Մասնագիտական և անձնական զարգացման լայն հնարավորություններ՝ կազմակերպության կողմից ֆինանսավորվող մասնագիտական, առաջնորդության և հոգեբանական վերապատրաստումների ու դասընթացների միջոցով։
  • Աճի և կարիերայի զարգացման հնարավորություն արագ զարգացող և նորարարական ընկերությունում։

ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

Շնորհակալություն

Ձեր նամակը հաջողությամբ ուղարկվեց

Հայտը ուսումնասիրելուց հետո, համապատասխան մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ: