
Երևան, Մամիկոնյանց 42-44
Արևային վահանակներն աշխատում են Ձեր օգտին
Արևային վահանակը ֆոտովոլտային կայանի գլխավոր բաղկացուցիչ մասն է․ այն վերարտադրում է ձեզ համար մաքուր էներգիա:
Շնորհիվ վահանակների դուք ստանում եք Ձեզ անհրաժեշտ հոսանքը, զերծ մնալով այն արտանետումներից, որոնք անխուսափելի են էներգիայի ստացման այլ աղբյուրների դեպքում, օրինակ՝ վառելիքի այրումը:
Բացի այդ, ձեր արևային վահանակի արտադրած յուրաքանչյուր վատտն ուղարկվում է էլեկտրոցանց և կուտակվում:
Տարեվերջին ձեր կայանի արտադրած, բայց չօգտագործված ավելցուկի համար Էլեկտրոցանցը վճարում է ձեզ գումար՝ հոսանքի գնի 50%ի չափով:
Մոնոկրիստալ վահանակները կազմված են իրար համակցված սիլիկոնե բջիջներից:
Այս վահանակների արտադրության համար օգտագործվում է մաքուր սիլիցիումի միաբյուրեղ, ինչի արդյունքում այն ապահովում է առավել բարձր արտադրողականություն արևի քիչ ճառագայթների առկայության դեպքում՝ առավոտյան, երեկոյան և ամպամած օրերին:
Բազմաբյուրեղ արևային վահանակների ֆոտոէլեմենտները միավորվում են սիլիցիումի մի քանի բյուրեղներով։
Ի տարբերություն մոնոկրիստալի՝ այս վահանակներն ավելի պարզ տեխնոլոգիայով են արտադրվում, ինչի հաշվին առավել մատչելի են և լայն տարածում ունեն։
Պոլիկրիստալ վահանակները կլանում են արևի ուղղահայաց ճառագայթները, իսկ մոնոկրիստալը կլանում է ցրված ճառագայթները:
Միաբյուրեղ PERC մոդուլներն առանձնանում են իրենց բարձր արտադրողականությամբ։ Այս մոդուլներն արդյունավետ լուծում են թե՛ փոքր և թե՛ մեծ ծավալի շինարարությունների համար։
Մոնո պերկ վահանակներն ընտրելու ամենակարևոր հատկանիշը՝
Mono Perc վահանակների գինն արդարացված է վահանակի բարձր արտադրողականության շնորհիվ: Ի տարբերություն պոլիկրիստալ վահանակների՝ մոնոկրիստալ վահանակների արտադրողականության ցուցանիշն ավելի բարձր է՝ լույսի կլանման բարձր ցուցիչի շնորհիվ:
Մոնո պերկ վահանակները դանդաղ են դեգրադացվում, ինչի շնորհիվ վահանակները երկարաժամկետ ժամանակահատվածում արտադրում են առավելագույն էլեկտրաէներգիա:
Bifacial երկկողմանի / երկբևեռ/ վահանակները կլանում են արևի թե՛ ուղիղ և թե՛ արտացոլվող ճառագայթները, քանի որ այն երկու կողմից ծածկված է արևային բջիջներով: Անգամ մայրամուտի ժամանակ, երբ արևը մայրամուտում է՝ վահանակները շարունակում են էլեկտրաէներգիա արտադրել, քանի որ հակառակ կողմից նույնպես կլանում են արևի էներգիան:
Երկկողմանի վահանակները հիմնականում օգտագործվում են հողային տեղադրումների ժամանակ և դրանց տեղադրման առավելություններից մեկն այն է, որ այն հնարավոր է տեղադրել ցանկացած թեքության վրա, չէ՞ որ վահանակի երկու կողմերն էլ արտադրում են:
Թեև այս վահանակների գինն ավելի բարձր է, բայց առավել մեծ արտադրողականության շնորհիվ այն արդարացնում է իր ծախսերը:
Half-Cell PERC վահանակը բաժանված է երկու մոդուլների, ինչի շնորհիվ նվազեցվում է ստվերի բացասական ազդեցությունը էներգիա արտադրելու ընթացքում, ինչպես նաև մեծանում է վահանակի դիմացկունությունը։
Կայքը գտնվում է փորձարկման փուլում