+374 77 777 886

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ
    Արևային ֆոտովոլտային համակարգեր

    Արևային ֆոտովոլտային համակարգեր

    Նվազեցրեք հոսանքին հատկացվող կոմունալ ծախսերը և ձեռք բերեք էլեկտրաէներգիա մաքուր և բնական աղբյուրից՝ արևից

    Առավելություններ
    Նվազեցրեք կոմունալ
    վճարները
    Օգտագործեք արևային համակարգեր և օգտվեք ձեր սեփական արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիայից: Ձեզ մնում է միայն վճարել համակարգի արժեքը կանխիկ կամ ապառիկ տարբերակով, որից հետո կայանը 25 և ավել տարի կշարունակի արտադրել անվճար էլեկտրաէներգիա :
    Օգտագործեք արևի
    էներգիան առավելագույնս
    և վաճառեք այն
    Տարվա կտրվածքով արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը չի անհետանում, այլ կուտակվում է էլեկտրական ցանցերում: Տարեվերջին, վերջնահաշվարկից հետո, էլեկտրացանցը Ձեզնից կգնի ավել արտադրված, բայց չօգտագործված էլեկտրական հոսանքը գործող սակագնի կես գնով՝ փոխանցելով գումարը Ձեր հաշվեհամարին:
    Դարձեք անկախ՝ էլեկտրաէներգիայի
    գնի տատանումներից և օգտագործեք մաքուր էլեկտրական հոսանք
    Տեղադրելով արևային կայան դուք այլևս կախում չեք ունենա էլեկտրական ցանցի կողմից հայտարարվող գներից, այլ կունենաք սեփական էլեկտրաէներգիա արտադրող կայան: Օգտագործեք էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգի և նվազեցրեք CO2 արտանետումների ծավալը:
    Ինչպես է այն աշխատում

    Արևային վահանակներ

    Արևային վահանակները տնային տնտեսության մեջ սովորաբար տեղադրվում են տան տանիքին:

    Արևի ճառագայթներն ընկնում են վահանակի արևային բջիջների վրա, ինչի արդյունքում արևի էներգիան փոխակերպվում է հաստատուն էլեկտրական հոսանքի:

    Փոխակերպիչ / Ինվերտոր

    Փոխակերպիչը արդեն իսկ ստացված հաստատուն հոսանքը փոխակերպում է փոփոխական էլեկտրական հոսանքի:

    Արդյունքում այն հնարավոր է լինում օգտագործել տնտեսության մեջ: Փոխակերպիչը նաև օպտիմալացնում է արտադրողականությունը, կառավարում է էներգիայի հոսքերը և վերահսկում է ֆոտովոլտային համակարգի աշխատանքը: Փոխակերպիչը արևային համակարգի սիրտն ու ուղեղն է, ինչի համար էլ շատ կարևոր է որակյալ փոխակերպիչի ընտրությունը:

    Դարձափոխային հաշվիչ

    Այս հաշվիչի շնորհիվ է, որ դուք կարող եք տեսնել կայանի արտադրողականությունը, հոսանքի օգտագործման մուտքն ու ելքը:

    Այն թույլ է տալիս ձեզ օպտիմալացնել էներգիայի կառավարումը: Դարձափոխային հաշվիչը տեղադրվում է Էլեկտրական ցանցերի կողմից, որի դիմաց վճարված գումարը ձեզ հետ է փոխանցվում վերջնահաշվարկի ժամանակ:

    Մոնիտորինգ համակարգ

    Յուրաքանչյուր արևային ֆոտովոլտային համակարգի հետ ձեզ տրամադրում ենք ՆՎԵՐ՝ մոնիտորինգ համակարգ, որը թույլ է տալիս WIFI-ի առկայության դեպքում հետևել ցանցի աշխատանքին ցանկացած վայրում՝ անգամ երկրից դուրս:

    Մոնիտորինգ համակարգի շնորհիվ հեռախոսի կամ համակարգչի էկրանին դուք կտեսնեք ձեր կայանի արտադրությունը և էլեկտրաէներգիայի սպառումը ցանկացած ժամի:
    Մոնիտորինգ համակարգի առավելությունները
    • Ոչ ռիսկերին – վերահսկեք կայանի եկամտաբերությունը
    • Խնայեք ավելին – օպտիմալացրեք էլեկտրաէներգիայի ծախսերը
    • Եղեք տեղեկացված ամեն պահի – միշտ ստացեք թարմ ինֆորմացիա ձեր կայանի աշխատանքի մասին

    Միշտ հետևեք Ձեր
    կայանի աշխատանքին

    Յուրաքանչյուր արևային ֆոտովոլտային համակարգի հետ ձեզ տրամադրում ենք ՆՎԵՐ՝ մոնիտորինգ համակարգ, որը թույլ է տալիս WIFI-ի առկայության դեպքում հետևել ցանցի աշխատանքին ցանկացած վայրում՝ անգամ երկրից դուրս:

    Մոնիտորինգ համակարգի շնորհիվ հեռախոսի կամ համակարգչի էկրանին դուք կտեսնեք ձեր կայանի արտադրությունը և էլեկտրաէներգիայի սպառումը ցանկացած ժամի, ինչը կօգնի ձեզ մշտապես հետևել կայանի արտադրողականությանը:

    Ե՞րբ ընտրել արևային համակարգի հողային տեղադրման տեսակը

    Եթե ձեր տնտեսությունն ունի մեծ հոսանքի ծախս և ազատ հողատարածք, կամ ցանկանում եք կառուցել կայան արդյունաբերական նպատակով՝ որպես բիզնես, ապա հողային տեղադրումը հենց Ձեզ համար է:

    Հողային տեղադրումը իրականացվում է միայն կոնստրուկցիայով և իդեալական լուծում կարող է դառնալ նաև նրանց համար, ովքեր ցանկանում են միաժամանակ հողն օգտագործել գյուղատնտեսական նպատակներով:

    Կայանը հնարավոր է կառուցել ինչպես գետնին շատ մոտ, այնպես էլ այնպիսի բարձրության վրա, որ հողագործը կարողանա զբաղվել ստվերասեր բույսերի մշակումով։

    Հողային տեղադրում
    Տանիքային տեղադրում

    Ե՞րբ ընտրել արևային համակարգի տանիքային տեղադրման տեսակը

    Կախված ձեր պահանջներից՝ արևային կայանը կարող է տեղադրվել տանիքին:

    Անհրաժեշտ է, որ վահանակները նայեն դեպի հարավ և ունենան 30օ թեքություն, որպեսզի արտադրողականությունը լինի ամենաարդյունավետը:

    Կախված տանիքի տեսակից՝ մենք առաջարկում ենք հարթ և կոնստրուկցիայով նախագծեր, որոնք թույլ կտան ձեզ ստանալ առավելագույն էլեկտրաէներգիան՝ նախատեսված ձեր սպառման համար:

    Ինչու ընտրել ԷկոՎիլ

    Բարձր որակ, արդարացված ներդրում

    Որպեսզի արևային կայանը ձեզ ծառայի հնարավորինս երկարաժամկետ և պահպանի արտադրողականությունը տարիներ շարունակ, անհրաժեշտ է ճիշտ նախագծված և տեխնիկապես ճիշտ տեղադրված կայան՝ բարձրորակ նյութերի և տեխնիկայի ճիշտ օգտագործմամբ:

    ԷկոՎիլն առաջարկում է բոլորը․

     

    • Ունենալով շինարարական մեծ փորձ մենք ճիշտ և արդյունավետ լուծում ենք առաջարկում Ձեր կայանի համար:
    • Մենք առաջարկում ենք համաշխարհային առաջատար, TIER1 դասակարգման JA Solar և SunPower արևային վահանակներ և միջազգային շուկայի առաջատարներ՝ Fronius և Solis փոխակերպիչներ:
    • Շնորհիվ մոնիթորինգ համակարգի՝ մեր որակի վերահսկման թիմը մշտապես կհետևի ձեր կայանի հոսանքի հոսքերին և կօպտիմալացնի դրանք:
    • Մեր սպասարկման գրասենյակները գործում են Հայաստանի բոլոր մարզերում և ամենափոքր խնդրի դեպքում էլ սպասարկման թիմը արագ և արդյունավետ լուծում կտա ձեր խնդրին:

    Դե ինչ պատրաստ
    եք խնայել մեզ հետ,
    կապվեք մեզ հետ

    Մեր գործընկերները

    Իրականացված պրոյեկտներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում