Վերադառնալ

Ներքին Խնձորեսկում տեղադրվել են արևային կայաններ

Հայաստան համահայկական հիմնադրամի և ԷկոՎիլ արևային ընկերության հերթական համագործակցությունը: Բնակիչների կյանքի բարելավմանն ուղղված նման նախաձեռնությունները շատ կարևոր են թե՛ կենցաղային խնդիրները թեթևացնելու, թե՛ էներգետիկ անկախություն ապահովելու գործում: Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքում նոր կառուցված առանձնատների տանիքներին տեղադրվելու են 5,45 կՎտ հզորությամբ արևային կայաններ, որոնք կզրոյացնեն նոր բնակիչների հոսանքի ծախսը։

May 22, 2025
Ներքին Խնձորեսկում տեղադրվել են արևային կայաններ
Նախագծի վայր
ՀՀ, Սյունիքի մարզ, Կապան համայնք, Ձորք թղմ փ., 1/19
Դրվածքային հզորություն
5,45 կՎտ
Տարեկան արտադրողականություն
7300 կՎտԺ
Տարեկան խնայողություն
370000 դրամ

Նախագծի մասին

Այս նախագիծը ևս մեկ վառ օրինակ է, թե ինչպես համագործակցությամբ կարելի է իրականացնել ծրագրեր, որոնք միաժամանակ լուծում են սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներ։

ԷկոՎիլը շարունակում է իր առաքելությունը՝ ապահովելով թե՛ ընտանիքների, թե՛ համայնքների համար հուսալի ինժեներական լուծումներ և պրոֆեսիոնալ սպասարկում։