Վերադառնալ

Արևային կայան Տիտան ընկերության համար

Տիտան ընկերությունը, որն արտադրում է էլեկտրականության մոնտաժման սարքավորումներ, ընտրել է ԷկոՎիլ ընկերությանը որպես վստահելի գործընկեր՝ տեղադրելով արևային կայան։ ԷկոՎիլը Տիտանի համար տեղադրել է 102.6 կՎտ հզորությամբ արևային կայան, որն ամեն տարի արտադրում է 156,000 կՎտժ էլեկտրաէներգիա։

May 23, 2025
Արևային կայան Տիտան ընկերության համար
Նախագծի վայր
ՀՀ, ք.Երևան, Նոր-Նորք, Մինսկի փ., 2
Դրվածքային հզորություն
102․6 կՎտ
Տարեկան արտադրողականություն
156000
Տարեկան խնայողություն
7800000

Նախագծի մասին

Այս խոշոր արևային համակարգի շնորհիվ Տիտան ընկերությունը տարեկան խնայում է մոտավորապես 7․800․000 դրամ՝ զգալիորեն կրճատելով իր էլեկտրաէներգիայի ծախսերն ու բարձրացնելով բիզնեսի մրցունակությունը։

Այս քայլով ընկերությունը ոչ միայն ամրապնդում է իր տնտեսական կայունությունը, այլև ակտիվ մասնակցություն է ունենում շրջակա միջավայրի պահպանության գործում՝ կրճատելով ածխաթթու գազի արտանետումները։

ԷկոՎիլի կողմից իրականացվող նախագծերը հիմնված են նորագույն տեխնոլոգիաների և բարձր արդյունավետության վրա, ինչը թույլ է տալիս բիզնեսներին ոչ միայն կրճատել ծախսերը, այլև անցում կատարել էկոլոգիապես մաքուր և կայուն էներգիայի աղբյուրների կիրառմանը։