Վերադառնալ

Շոփինգ Սիթին անցավ արևային էներգիայի օգտագործմանը

Արևային էներգիայի առավելություններից օգտվում են ոչ միայն արտադրական ձեռնարկությունները, այլև սպասարկման և ծառայությունների ոլորտում գործող ընկերությունները։ Երևանի կենտրոնում գործող խոշոր առևտրի կենտրոնը՝ Shopping City Շոփինգ Սիթին, վստահեց իր էներգետիկ կարիքները ԷկոՎիլին և անցավ արևային էներգիայի օգտագործման։

June 24, 2025
Շոփինգ Սիթին անցավ արևային էներգիայի օգտագործմանը
Նախագծի վայր
ՀՀ, ք․ Երևան ,Արշակունյաց պող., 17/8 շենք
Դրվածքային հզորություն
185․64 կՎտ
Տարեկան արտադրողականություն
288․300 կՎտժ
Տարեկան խնայողություն
13․000․000 դրամ

Նախագծի մասին

Տեղադրված արևային կայանի շնորհիվ ընկերությունը արդեն իսկ խնայում է տարեկան շուրջ 13 միլիոն դրամ, ինչը վկայում է, որ արևային էներգիան արդյունավետ և շահավետ լուծում է ցանկացած բիզնեսի համար՝ անկախ գործունեության տեսակից։

ԷկոՎիլը տրամադրում է ամբողջական ինժեներական լուծումներ՝ սկսած նախագծումից մինչև տեղադրում և սպասարկում։ Մենք համոզված ենք, որ մաքուր էներգիայի ներդրումը ոչ միայն նվազեցնում է ծախսերը, այլև նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը։