Վերադառնալ

Արևային կայաններ Ռոյալ Կլինիկ կենտրոնի համար

Բժշկական կենտրոնների համար կարևոր է ունենալ անխափան էներգամատակարարում․ յուրաքանչյուր բաժանմունքի, սարքավորումների և լաբորատորիաների աշխատանքը կախված է կայուն հոսանքից։ Միաժամանակ էներգիայի ծախսերը զգալի բեռ են բժշկական հաստատությունների բյուջեի վրա։ Հենց այդ պատճառով էլ մեր նոր գործընկեր «Ռոյալ Կլինիկ» բժշկական կենտրոնը ընտրեց անցում կատարել դեպի մաքուր ու արդյունավետ արևային էներգիա՝ վստահելով իր նախագիծը ԷկոՎիլին։

May 21, 2025
Արևային կայաններ Ռոյալ Կլինիկ կենտրոնի համար
Նախագծի վայր
ՀՀ, ք.Երևան, Ավան վ/շ, Սայաթ-Նովա թղմ., 8
Դրվածքային հզորություն
29,12 կՎտ
Տարեկան արտադրողականություն
37000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
1850000 դրամ

Նախագծի մասին

Արդյունքում «Ռոյալ Կլինիկ»-ը ոչ միայն նվազեցնում է իր ծախսերը, այլև օգտվում է էկոլոգիապես մաքուր էներգիայից, ինչն առավել կարևոր է առողջապահական հաստատությունների համար։

ԷկոՎիլում աշխատում են ոլորտի լավագույն ինժեներները, էներգետիկները և տեխնոլոգները, ովքեր առաջնորդում են յուրաքանչյուր նախագիծ՝ 0-ից մինչև ամբողջական տեղադրում և հետագա սպասարկում։