Վերադառնալ

Radisson Hotel-ը այժմ ԷկոՎիլի արևային գործընկերն է

Բազմաթիվ հեղինակավոր ընկերություններ շարունակում են վստահել ԷկոՎիլին: Մեր նոր գործընկերն աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցերից մեկն է ՝ Ռեդիսոն Բլյուն: Կարևորելով բնապահպանությունն ու էներգիայի վերականգնվող ռեսուրսների օգտագործումը՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռեդիսոն Բլյու Իվերիա հոթելն անցել է արևային էներգիայի:

June 4, 2025
Radisson Hotel-ը այժմ ԷկոՎիլի արևային գործընկերն է
Նախագծի վայր
Վրաստան
Դրվածքային հզորություն
89,1 կՎտ
Տարեկան արտադրողականություն
113․000 կՎտժ
Տարեկան խնայողություն
4․235․000 դրամ

Նախագծի մասին

ԷկոՎիլի տեղադրած 89,1 կՎտպ հզորությամբ արևային կայանը հյուրանոցին կապահովի տարեկան ավելի քան 113 հազար կՎտժ էլեկտրաէներգիայով: Դառնալով մեր գործընկերը՝ դուք նույնպես կմիանաք այն ընկերություններին, որոնք նախապատվությունը տալիս են էներգախնայողությանն ու իրենց ներդրումն են ունենում շրջակա միջավայրի պահպանության գործում: