Վերադառնալ

Արևային կայաններ Oval Pack / Օվալ Պլաստիկ-ում

ԷկոՎիլը շահագործման հանձնեց հերթական խոշոր արևային կայանը։ Այս անգամ միացավ նախկինում «Օվալ Պլաստիկ», այժմ՝ Oval Pack ընկերությունը։ Գործարանում տեղադրվել է 1,1 մՎտ պիկային հզորությամբ արևային կայան, որը տարեկան կարտադրի ավելի քան 1,8 միլիոն կՎտժ մաքուր էլեկտրաէներգիա։ Սա ընկերությանը կտա շուրջ 83 միլիոն դրամի տարեկան խնայողություն։

June 24, 2025
Արևային կայաններ Oval Pack / Օվալ Պլաստիկ-ում
Նախագծի վայր
ՀՀ, 0081, ք․ Երևան,Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ), 1-ին փողոց, 1/8 շինություն
Դրվածքային հզորություն
1100 կՎտ
Տարեկան արտադրողականություն
1.800.000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
83․000․000 դրամ

Նախագծի մասին

ԷկոՎիլ ընկերությունը շահագործման է հանձնել հերթական արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայանը։
Oval Pack (նախկին «Օվալ Պլաստիկ») գործարանում նախագծվել և իրականացվել է 1.1 ՄՎտ պիկային հզորությամբ արևային կայան։

Տեղադրված արևային էլեկտրակայանը տարեկան կարտադրի ավելի քան 1.8 միլիոն կՎտ·ժ վերականգնվող էլեկտրաէներգիա՝ էականորեն նվազեցնելով ընկերության կախվածությունը էլեկտրական ցանցերից և կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսերը։ Նախագծի իրականացման շնորհիվ Oval Pack-ը կստանա շուրջ 83 միլիոն դրամի տարեկան ֆինանսական խնայողություն, ինչպես նաև կնվազեցնի իր գործառնական ծախսերը  և ածխածնային հետքը (CO₂ արտանետումները)՝ բարձրացնելով ընդհանուր էներգաարդյունավետության մակարդակը և մրցունակությունը շուկայում։

Արևային կայանի նախագծումն ու իրագործումը իրականացվել են ԷկոՎիլ ընկերության կողմից՝ ամբողջական ձևաչափով․ ներառելով էներգետիկ և տեխնիկատնտեսական հաշվարկներ, ինժեներական նախագծում, բարձրորակ ֆոտովոլտային մոդուլների և ինվերտորային սարքավորումների մատակարարում, մոնտաժային աշխատանքներ, համակարգի գործարկում և մոնիթորինգ և տեխնիկական աջակցություն։