Վերադառնալ

Արևային կայան Մարալիկի թելերի գործարանում

Արթիկ ՓՀԿ-ի թելերի մշակման և կտորի արտադրության գործարանը գործում է Մարալիկում։ Գործարանի 12 մ բարձրությամբ տանիքի վրա ԷկոՎիլը սկզբում տեղադրեց 545 կՎտ հզորությամբ արևային կայան։ Տեսնելով կայանի բարձր արդյունավետությունն ու արտադրողականությունը՝ այն հետագայում ընդլայնվեց կրկնակի հզորությամբ։

July 1, 2025
Արևային կայան Մարալիկի թելերի գործարանում
Նախագծի վայր
Շիրակի մարզ, ք․Մարալիկ
Դրվածքային հզորություն
1091 կՎտ
Տարեկան արտադրողականություն
1․700․000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
80․000․000 դրամ

Նախագծի մասին

Մարալիկի թելերի գործարանում ԷկոՎիլը իրականացրեց խոշոր էներգետիկ նախագիծ՝ տեղադրելով 1091 կՎտ հզորությամբ արևային կայան։ Կայանը տարեկան արտադրում է շուրջ 1,7 միլիոն կիլովատտ ժամ մաքուր էլեկտրաէներգիա, որը լիարժեք ապահովում է արտադրության պահանջները։

Այս նախագծի շնորհիվ գործարանը ոչ միայն խնայում է տարեկան շուրջ 80 միլիոն դրամ, այլև դառնում է ավելի մրցունակ՝ նվազեցնելով արտադրական ծախսերը և ներդնելով այդ միջոցները զարգացման մեջ։

Արևային կայանը նաև կարևոր բնապահպանական ազդեցություն ունի․ մթնոլորտ չի արտանետվում տարեկան մոտ 873 տոննա ածխաթթու գազ, ինչը համարժեք է հազարավոր ծառերի կողմից մթնոլորտից կլանված ածխածնի քանակին։ Սա կարևոր ներդրում է Հայաստանի կանաչ էներգետիկ ապագայի կերտման և շրջակա միջավայրի պահպանության գործում։