Վերադառնալ

Արևային էներգիայի հերթական միջազգային նախագիծը

ԷկոՎիլի իրականացրած նախագծերին այս անգամ միացավ ևս մեկ միջազգային կարևոր նախաձեռնություն․ ՄԱԿ-ի Համաշխարհային Պարենային Ծրագիր (WFP)։ Այս համագործակցությունը ցույց է տալիս, որ արևային էներգիան ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակով դիտարկվում է որպես կայուն զարգացման առանցքային ուղղություն։

May 20, 2025
Արևային էներգիայի հերթական միջազգային նախագիծը
Նախագծի վայր
ՀՀ, Արարատի մարզ, Արարատի համայնք, Սուրենավան գյուղ, Դպրոցականների փողոց, 1 շենք Սուրենավանի միջնակարգ դպրոց
Դրվածքային հզորություն
50,4 կՎտ
Տարեկան արտադրողականություն
66․570 կՎտԺ
Տարեկան խնայողություն
3330000 դրամ

Նախագծի մասին

Նախագծի շրջանակում տեղադրվել է 50.4 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ապահովում է մաքուր, հուսալի էներգիա։

Այսպիսի ծրագրերը կարևոր են, որովհետև․

  • խթանում են համայնքների էներգետիկ անկախությունը,

  • ապահովում են ծախսերի կրճատում,

  • ներդրում են անում շրջակա միջավայրի պահպանության գործում։

ԷկոՎիլը, լինելով Հայաստանի առաջատար արևային ընկերություններից, շարունակում է արժանանալ միջազգային կազմակերպությունների վստահությանը՝ իրականացնելով ծրագրեր։