Վերադառնալ

ԷկոՎիլ արևային կայան ՝ թռչնաֆաբրիկայի համար

Արևային էներգիան այսօր արդեն դարձել է բազմաթիվ բիզնեսների խելամիտ ընտրությունը։ Այն ոչ միայն նվազեցնում է ծախսերը, այլև նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը։ Մեր նոր գործընկերներից է Արարատի մարզում գործող «Լոր» թռչնաֆաբրիկան, որն ընտրեց անցում կատարել դեպի մաքուր էներգիա՝ վստահելով ԷկոՎիլին։ Ֆաբրիկայի համար տեղադրվել է 13.08 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը զգալիորեն կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսերը և կապահովի կայուն ու արդյունավետ արտադրական գործընթաց։

May 20, 2025
ԷկոՎիլ արևային կայան ՝ թռչնաֆաբրիկայի համար
Նախագծի վայր
ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, գ.Դաշտավան, Դաշտ 1, թիվ 28
Դրվածքային հզորություն
13,08 կՎտ
Տարեկան արտադրողականություն
19000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
950000 դրամ

Նախագծի մասին

Այս քայլով «Լոր» թռչնաֆաբրիկան միանում է այն բիզնեսների աճող թվին, որոնք ընտրում են երկարաժամկետ խնայողություն, էներգետիկ անկախություն և պատասխանատու վերաբերմունք բնությանը։

Դուք ևս կարող եք միանալ այս փոփոխությանը՝ Ձեր բիզնեսը դարձնելով ավելի արդյունավետ և կայուն

Մեր հաճախորդները ստանում են ներդրած գումարի վերադարձ շատ կարճ ժամանակահատվածում՝ շնորհիվ բարձր արտադրողականության և կայուն խնայողության։