Վերադառնալ

Արևի ուժը Ինտեգրալ Ալֆա Էներջիում

ԷկոՎիլը շարունակելով ընդլայնել իր գործընկերների շրջանակը, համագործակցում է նաև Ինտեգրալ Ալֆա Էներջի ընկերության հետ։ Տեղադրվել է 545.4 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը տարեկան կապահովի շուրջ 818,100 կՎտժ մաքուր էլեկտրաէներգիա։

June 24, 2025
Արևի ուժը Ինտեգրալ Ալֆա Էներջիում
Նախագծի վայր
Լոռու մարզ, գ․Մեծ Պառնի
Դրվածքային հզորություն
545,4 կՎտ
Տարեկան արտադրողականություն
818․100 կՎտժ
Տարեկան խնայողություն
42․000․000 դրամ

Նախագծի մասին

Նորարարական լուծման շնորհիվ՝ մայնինգի ընթացքում առաջացող ջերմությունը օգտագործվելու է ջերմոցների ջեռուցման համար՝ նվազեցնելով ծախսերը և բացառելով լրացուցիչ էներգետիկ աղբյուրների անհրաժեշտությունը։

Այս նախագիծը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է ԷկոՎիլը ստեղծում արդյունավետ ինժեներական լուծումներ՝ միաժամանակ խնայելով բիզնեսի միջոցները և պահպանելով բնությունը։