Վերադառնալ

Արևային կայան Հայանիստի ձկնաբուծարանի համար

Հայանիստի ձկնաբուծարանի տարածքում ԷկոՎիլը կառուցել է 2146 կՎտ հզորությամբ արևային կայան։ Նախագիծը իրականացվել է ամբողջությամբ՝ սկսած համակարգի նախագծումից մինչև կառուցում և ցանցին միացում, ապահովելով բարձր արդյունավետություն և հուսալիություն։

July 1, 2025
Արևային կայան Հայանիստի ձկնաբուծարանին
Նախագծի վայր
Արարատի մարզ, գ․Հայանիստ
Դրվածքային հզորություն
2146 կՎտ
Տարեկան արտադրողականություն
3330 կՎտԺ
Տարեկան խնայողություն
150․000․000 դրամ

Նախագծի մասին

Արևային էլեկտրակայանը, որը կառուցվել է Հայանիստի ձկնաբուծարանի համար, ԷկոՎիլ ընկերության կարևոր էներգետիկ նախագծերից է։ Նախագիծը իրականացվել է մեր գործընկեր Armswissbank CJSC-ի ֆինանսավորման և աջակցությամբ, ինչն ապահովել է աշխատանքների կայուն և արդյունավետ իրականացումը։

Այս արևային կայանը մեծացնում է ձկնաբուծարանի էներգետիկ ինքնաբավությունը․ արտադրության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի զգալի մասը ստացվում է հենց արևային համակարգից։ Դա օգնում է նվազեցնել կախվածությունը արտաքին մատակարարներից և կայունացնել էներգետիկ ծախսերը՝ միաժամանակ նվազեցնելով բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

800 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանը ապահովում է տարեկան մինչև 640 տոննա CO₂ արտանետման նվազում և մինչև 57,600,000 դրամ խնայողություն։

Նախագիծը նաև ցույց է տալիս ԷկոՎիլ թիմի պրոֆեսիոնալ մոտեցումը և պատասխանատու աշխատանքի մշակույթը։ Կիրառված ինժեներական լուծումներն ու տեխնոլոգիաները ուղղված են ոչ միայն տվյալ օբյեկտի արդյունավետ շահագործմանը, այլ նաև ապագայում նոր, ավելի խոշոր և արդյունավետ նախագծերի իրականացմանը՝ հիմք ստեղծելով Հայաստանիում կանաչ էներգիայի զարգացման համար։