Վերադառնալ

Համակարգային կայաններ Լանջառ համայնքում

Լանջ Էներգոն և Լարջ Էներջի արևային կայանները, յուրաքանչյուրը 5065 կՎտ ընդհանուր հզորությամբ, կառուցվել են ԷկոՎիլ ընկերության կողմից։ Դրանք կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անկախության և կանաչ ապագայի ապահովման գործում։ ԷկոՎիլը շարունակում է կյանքի կոչել բազմաթիվ նորարարական արևային նախագծեր՝ ընդլայնելով իր ներդրումը երկրի էներգետիկ անկախության և կայուն զարգացման գործում։

July 3, 2025
Համակարգային կայաններ Լանջառ համայնքում
Նախագծի վայր
Արարատի մարզ, գ․Լանջառ
Դրվածքային հզորություն
5065 կՎտ
Տարեկան արտադրողականություն
7․500․000 կՎտԺ
Տարեկան խնայողություն

Նախագծի մասին

Լանջ Էներգոն և Լարջ Էներջի արևային կայանները հանդիսանում են ԷկոՎիլ ընկերության կողմից կյանքի կոչված խոշորագույն էներգետիկ նախագծերից։ Այս նորմատիվներին համապատասխանող ֆոտովոլտային համալիրները ոչ միայն ապահովում են կայուն էլեկտրաէներգիայի արտադրություն, այլև զգալիորեն նպաստում են Հայաստանի էներգետիկ անվտանգության, էներգետիկ անկախության և կայուն զարգացման ամրապնդմանը։

Նախագծերը մշակվել և իրականացվել են միջազգային ինժեներական չափանիշներին ու անվտանգության նորմերին համապատասխան․ կիրառվել են առաջատար ֆոտովոլտային տեխնոլոգիաներ, բարձր արդյունավետությամբ ինվերտորային համակարգեր, մոնիթորինգի ու կառավարման թվային հարթակներ, ինչը ապահովում է կայանների հուսալիություն, բարձր արտադրողականություն և երկարաժամկետ անխափան շահագործում։

ԷկոՎիլ ընկերության կողմից ներդրված այս համակարգային արևային կայանները առանձնանում են իրենց հզորությամբ, ինժեներական բարդությամբ և արտադրականությամբ։ Դրանք կարևոր դեր են խաղում Հայաստանի վերականգնվող էներգիայի ընդլայնման, ածխածնային արտանետումների նվազեցման և շրջակա միջավայրի պահպանման գործընթացներում՝ ձևավորելով երկրի համար ավելի կանաչ, արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած էներգետիկ ապագա։