Վերադառնալ

Արևային կայան Երևանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի համար

Արևային կայան Երևանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի համար ՀՀ մի շարք կազմակերպություններ շարունակում են համալրել մեր արևային գործընկերների ընտանիքը: Երևանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի համար տեղադրել ենք նորարարական լուծումներով կառուցված և նաև ավտոկայանատեղիի համար որպես ծածկ ծառայող արևային կայան։

June 4, 2025
Արևային կայան Երևանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի համար
Նախագծի վայր
ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վ/շ, Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք
Դրվածքային հզորություն
100,8 կՎտ
Տարեկան արտադրողականություն
150000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
7500000 դրամ

Նախագծի մասին

EcoVille–ի թիմը հերթական անգամ իրականացրել է նորարարական նախագիծ՝ Երևանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի համար տեղադրելով արևային կայան, որն ունի երկակի նշանակություն․

  • Ապահովում է մարզադպրոցի հոսանքի կարիքները արևի էներգիայով

  • Ծառայում է նաև որպես ավտոկայանատեղիի ծածկ, պաշտպանելով մեքենաները արևից և եղանակային պայմաններից

Այս կայանը կառուցվել է հատուկ ինժեներական լուծումներով

✔ Բարձր ամրության մետաղական կոնստրուկցիա
✔ Օպտիմալ թեքություն
✔ Գեղեցիկ ինտեգրում տարածքի ընդհանուր միջավայրին