Վերադառնալ

Արևային կայան Ալանդ մետաղի արտադրամասի համար

Մետաղի արտադրությունը էներգատար ոլորտ է, որտեղ ծախսերի օպտիմալացումը և կայուն մատակարարումը վճռորոշ նշանակություն ունեն։ Հենց այդ պատճառով էլ Ալանդ ՍՊԸ-ն, որը գործում է Երևանում, ընտրեց արևային էներգիան՝ վստահելով իր արտադրության էներգետիկ լուծումները ԷկոՎիլի թիմին։

June 6, 2025
Արևային կայան Ալանդ մետաղի արտադրամասի համար
Նախագծի վայր
ՀՀ, ք․Երևան, Շիրակի փ․, 89/1
Դրվածքային հզորություն
504 կՎտ
Տարեկան արտադրողականություն
780․000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
35․000․000 դրամ

Նախագծի մասին

Մեր կողմից կառուցվել է 503 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային համակարգ, որի ֆինանսավորումը իրականացվել է Armswissbank CJSC-ի կողմից։

Այսօր Ալանդ ՍՊԸ-ն ոչ միայն ապահովում է մետաղի արտադրության բարձր որակ, այլ նաև ներդրում է կատարում կայուն ապագայի համար՝ օգտվելով արևի անսպառ էներգիայից։

ԷկոՎիլի ինժեներական լուծումները և պրոֆեսիոնալ թիմի աշխատանքը դարձնում են արևային էներգիայի անցումը հեշտ, շահավետ և վստահելի ցանկացած բիզնեսի համար։