Վերադառնալ

ԷկոՎիլ արևային կայան՝ անհատական նախագծով

Երևանում գտնվող առանձնատան համար ԷկոՎիլի թիմը նախագծեց և տեղադրեց անհատական ինժեներական լուծումներով արևային կայան։ Հաշվի առնելով տան տեղադրությունը, տանիքի կառուցվածքը և ընտանիքի էներգիայի սպառման ծավալները՝ մեր մասնագետները նախագծեցին համակարգ, որն ապահովում է առավելագույն արդյունավետություն։ Տեղադրվել է 8.85 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որի շնորհիվ ընտանիքը տարեկան խնայում է մոտ 677,000 դրամ։

May 20, 2025
ԷկոՎիլ արևային կայան՝ անհատական նախագծով
Նախագծի վայր
ք․Երևան
Դրվածքային հզորություն
8,85 կՎտ
Տարեկան արտադրողականություն
13․540 կՎտժ
Տարեկան խնայողություն
677․000 դրամ

Նախագծի մասին

Այս ներդրումը ոչ միայն զրոյացնում է հոսանքի ծախսերը, այլև ապահովում է էներգետիկ անկախություն և նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը։

Մենք համագործակցում ենք ինչպես անհատական բնակարանների, այնպես էլ բիզնեսների և արտադրական ձեռնարկությունների հետ՝ յուրաքանչյուր նախագծին մոտենալով անհատական ձևով և առաջարկելով բարձր արդյունավետությամբ, ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներ։