Վերադառնալ

Արևային կայան այգեգործական Աբիո հիպերմարկետի համար

Ժամանակակից առևտրային կենտրոնների համար էներգիայի խնայողությունն ու կայունությունն այլևս պարզապես լրացուցիչ առավելություն չեն, այլ բիզնեսի զարգացման կարևոր պայման։ ABIO Garden Center այգեգործական հիպերմարկետը ևս ընտրեց արևային էներգիան՝ վստահելով իր էներգետիկ անկախությունը ԷկոՎիլի փորձառու թիմին։

June 6, 2025
Արևային կայան այգեգործական Աբիո հիպերմարկետի համար
Նախագծի վայր
Կոտայքի մարզ, գ․Պտղնի
Դրվածքային հզորություն
28 կՎտ
Տարեկան արտադրողականություն
43,400 կՎտժ
Տարեկան խնայողություն
2․000․000

Նախագծի մասին

Մեր կողմից տեղադրվել է 28 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայան, ինչպես նաև 300 լիտր ծավալով արևային ջրատաքացուցիչ։

Արդյունքները շոշափելի են․

  • Տարեկան մինչև 43,400 կՎտ⋅ժ մաքուր էլեկտրաէներգիա,

  • Ավելի քան 2,000,000 դրամ խնայողություն,

  • Կայուն ջերմային էներգիա՝ տաք ջրի տեսքով։

Այսօր ABIO հիպերմարկետը ոչ միայն ապահովում է հաճախորդներին որակյալ այգեգործական ապրանքներով, այլ նաև դառնում է կանաչ ապագայի զարգացման մի մաս։