Վերադառնալ

Արևային կայան Երևանի թիվ 161 մանկապարտեզի համար

Էներգիայի խնայողությունն ու բնապահպանական մտածողությունը կարևոր են ոչ միայն բիզնեսի, այլ նաև կրթական ու մանկավարժական հաստատությունների համար։ Երևանի թիվ 161 մանկապարտեզը ևս որոշեց անցում կատարել դեպի մաքուր էներգիա՝ վստահելով իր ընտրությունը ԷկոՎիլին։

June 6, 2025
Արևային կայաններ Երևանի թիվ 161 մանկապարտեզի համար
Նախագծի վայր
ՀՀ, ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն վ/շ, Զաքարիա Քանաքեռցու (Սարկավագի) փող., 145/3 շինություն
Դրվածքային հզորություն
16,5 կՎտ
Տարեկան արտադրողականություն
25000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
1250000 դրամ

Նախագծի մասին

Մեր թիմը տեղադրեց 16.5 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը տարեկան արտադրում է անհրաժեշտ քանակի մաքուր էլեկտրաէներգիա և ապահովում շուրջ 1,250,000 դրամ խնայողություն։

Այս ներդրումը մանկապարտեզին հնարավորություն է տալիս խնայված գումարները ուղղել ավելի կարևոր նպատակների՝ երեխաների կրթության և միջավայրի բարելավման համար։

Անկախ գործունեության ոլորտից՝ տուն, մանկապարտեզ կամ բիզնես, միշտ արժե սկսել խնայել մաքուր և անսպառ արևային էներգիայի շնորհիվ։