Վերադառնալ

Արևային կայան Մարալիկի թելերի գործարանում

Մարալիկում է գործում Արթիկ ՓՀԿ-ի թելերի մշակման և կտորի արտադրության գործարանը։ ԷկոՎիլի կողմից գործարանի տանիքում, որն ի դեպ ունի 12 մ բարձրություն, սկզբում տեղադրվեց 545 կիլովատտ հզորության արևային կայան։ Տեսնելով կայանի բարձր արդյունավետությունն ու արտադրողունակությունը, գործարանի տնօրինությունը որոշեց ավելացնել արևային կայանի հզորությունը կրկնակի անգամ։

July 1, 2025
Արևային կայան Մարալիկի թելերի գործարանում
Նախագծի վայր
Շիրակի մարզ, ք․Մարալիկ
Դրվածքային հզորություն
1091 կՎտ
Տարեկան արտադրողականություն
1․700․000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
80․000․000 դրամ

Նախագծի մասին

Արևային կայան Մարալիկի թելերի գործարանում

Այժմ գործող 1091 կՎտ հզորությամբ արևային կայանը տարեկան արտադրում է 1,7 միլիոն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա։ ԷկոՎիլի կողմից տեղադրված արևային կայանի շնորհիվ Մարալիկի թելերի գործարանը տարեկան խնայում է մոտ 80 միլիոն դրամ։ Իսկ բնապահպանական տեսանկյունից մթնոլորտ չի արտանետվի տարեկան 873 տոննա ածխաթթու գազ։