Վերադառնալ

Արևային կայան Գեղամա գազալցակայանում

Արագածոտնի մարզի Շենավան գյուղում գործող «Գեղամա ԱԿ»-ի տարածքում ԷկոՎիլի կողմից իրականացվել է 200.2 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ նպատակ ունենալով ապահովել կայուն, տնտեսող և երկարաժամկետ էներգետիկ լուծում։

January 19, 2026
Նախագծի վայր
Հայաստան, գ․ Շենավան
Դրվածքային հզորություն
200․2 կՎտ
Տարեկան արտադրողականություն
Տարեկան խնայողություն

Նախագծի մասին

Տեղադրված արևային կայանը նախատեսված է ընկերության սեփական էլեկտրաէներգիայի պահանջների արդյունավետ ապահովման համար՝ զգալիորեն նվազեցնելով էլեկտրաէներգիայի ծախսերը և բարձրացնելով արտադրական գործընթացների էներգետիկ անկախությունն ու կանխատեսելիությունը։Նախագիծը իրականացվել է ամբողջական մոտեցմամբ․
ԷկոՎիլը ապահովել է տեխնիկական խորհրդատվություն, անհատական նախագծում՝ հաշվի առնելով օբյեկտի առանձնահատկությունները, բարձրորակ սարքավորումների մատակարարում, պրոֆեսիոնալ մոնտաժ և հանձնում շահագործման՝ համապատասխան անվտանգության և որակի միջազգային չափանիշներին։Արևային կայանի ներդրումը թույլ է տալիս «Գեղամա ԱԿ»-ին ոչ միայն օպտիմալացնել էներգետիկ ծախսերը, այլև նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը՝ նվազեցնելով վնասակար արտանետումները և օգտագործելով վերականգնվող էներգիայի աղբյուր։ԷկոՎիլը շարունակում է աջակցել բիզնեսներին և արտադրական կազմակերպություններին՝ առաջարկելով հուսալի, արդյունավետ և երկարաժամկետ արևային լուծումներ։