Միացիր մեր արևային ընտանիքին

ԷկոՎիլ թիմ

Զանգերի կենտրոնի մասնագետ

Աշխատանքի վայր

Երևան

Դրույք

Ամբողջ դրույք

Դիմելու վերջնաժամկետ

Պահանջվող հմտություններ և որակավորումներ

  • Զանգերի կենտրոնում , հաճախորդների սպասարկման կամ վաճառքների ոլորտում աշխատանքային փորձի առկայություն,
  • Հայերենի գերազանց բանավոր հաղորդակցման հմտություններ, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Արագ կողմնորոշվելու, խնդիրները վերլուծելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու հմտություն,
  • Սթրեսային իրավիճակները կառավարելու ունակություն,
  • Ժամանակի կառավարման և դրա խելամիտ բաշխման հմտություն,
  • Արդյունավետ թիմային աշխատանքի հմտություն:

Պարտականություններ

  • Մուտքային և ելքային զանգերի միջոցով ընկերության ապրանքների և ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդների կարիքների բացահայտում, առաջարկի ներկայացում, առարկությունների հաղթահարում, նախավաճառքի իրականացում,
  • Օրական 40 և ավել ելքային զանգերի կատարում,
  • Հաճախորդների տվյալների մուտքագրում CRM համակարգ,
  • Սահմանված KPI-ների իրականացում և կատարողականի արդյունքների բարելավում,
  • Սահմանված ստանդարտների և հաղորդակցության կանոնների պահպանում:

ԷկոՎիլյան առավելություններ

  • Մրցունակ ֆիքսված աշխատավարձ և արդյունքների վրա հիմնված պարգևատրման համակարգ։
  • Պարգևավճարների և խրախուսման բազմազան ծրագրեր։
  • Աշխատելու հնարավորություն կանաչ էներգիայի ոլորտում՝ նպաստելով էկոլոգիական և սոցիալական պատասխանատվության զարգացմանը։
  • Զեղչեր «ԷկոՎիլ» ընկերությունների խմբի պրոդուկտների և ծառայությունների համար։
  • Տարեկան 12 լրացուցիչ վճարովի ազատ օր։
  • Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը կրճատ աշխատանքային օր՝ մինչև ժամը 13:00։
  • Ռեֆերալ ծրագրի ճկուն և շահավետ համակարգ։
  • Թիմային միջոցառումներ, կորպորատիվ ակտիվություններ և ընկերական աշխատանքային միջավայր։
  • Մասնագիտական և անձնական զարգացման լայն հնարավորություններ՝ կազմակերպության կողմից ֆինանսավորվող մասնագիտական, առաջնորդության և հոգեբանական վերապատրաստումների ու դասընթացների միջոցով։
  • Աճի և կարիերայի զարգացման հնարավորություն արագ զարգացող և նորարարական ընկերությունում։

ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

Շնորհակալություն

Ձեր նամակը հաջողությամբ ուղարկվեց

Հայտը ուսումնասիրելուց հետո, համապատասխան մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ: