fbpx

Ի՞նչ առավելություն եմ ստանում արԵՎային ջրատաքացուցիչ տեղադրելիս։

Արևային ջրատաքացուցիչների շնորհիվ Դուք հնարավորություն ունեք մինչև 90% կրճատել գազի ծախսը (առանց ջեռուցման) և ստանալ մինչև 60° տաք ջուր -30° ցրտի պայմաններում:

Ինչի՞ց կարող է վնասվել արԵՎային ջրատաքացուցիչը։

Ջրատաքացուցիչը կարող է վնասվել միայն սխալ օգտագործման դեպքում։ Դա բացառելու նպատակով տեղադրումից անմիջապես հետո մեր մասնագետները պարտավորվում են մանրամասն բնութագրել օգտագործման բոլոր պայմանները։ Այդպես օրինակ՝ չի կարելի երկար ժամանակ չօգտագործված համակարգի մեջ տաք եղանակային պայմաններում լցնել սառը ջուր։

 

Հետագա օգտագործման ընթացքում ցանկացած հարցի դեպքում մեր մասնագետները միշտ հասանելի են։

Ինչպիսի՞ հատուկ խնամք է պահանջում համակարգը։

Համակարգի օգտագործումն ու խնամքը հասցված է մինիմալի․անհրաժեշտ է միայն տարվա կտրվածքով մեկ կամ երկու անգամ ջրի միջոցով մաքրել համակարգի վահանակները փոշուց։ Լրացուցիչ ոչ մի խնամք անհրաժեշտ չէ։

Ինչպե՞ս է սարքը աշխատում ձմռանը։

Արևի առկայության պայմաններում (իսկ Հայատանը համարվում է աշխարհի ամենաարևոտ երկրներից մեկը՝ 300 և ավել արևային օր տարվա ընթացքում) համակարգը ապահովում է տաք ջուր անկախ ցրտից։ Համակարգում տեղադրված է նաև էլեկտրական տաքացուցիչ , որը արևի բացակայության դեպքում ապահովում է տաք ջրի մատակարարումը:

Ինչպե՞ս պետք է խնամել ջրատաքացուցիչը։

Ջրատաքացուցիչը չի պահանջում պարբերական սպասարկում և խնամք: Ուղղակի անհրաժեշտ է Ժամանակ առ ժամանակ մաքրել վակուումային խողովակները ջրի միջոցով:

Ինչպե՞ս հասկանալ ինչ ծավալի ջրատաքացուցիչ է հարկավոր։

  • 2-4 անձից բաղկացած տան համար խորհուրդ է տրվում տեղադրել 200 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչ:
  • 4-8 հոգուց բաղկացած տան համար խորհուրդ է տրվում տեղադրել 300 լիտրանոց ջրատաքացուցիչ:

Որտե՞ղ կարելի է կիրառել արԵՎային ջրատաքացուցիչները:

Արևային ջրատաքացուցիչները կարելի է օգտագործել թե՛ բնակելի և թե՛ բիզնես կամ հանրային շինություններում․

 

  • Բնակելի շինություններ
  • Ամառանոցներ
  • Գրասենյակային շինություններ
  • Լողավազաններ
  • Հյուրանոցներ
  • Հիվանդանոցներ
  • Դպրոցներ, մանկապարտեզներ
  • Առևտրային համալիրներ
  • Սպորտային համալիրներ
  • Ռեստորաններ
  • Գործարաններ
  • Ջերմոցներ

Ի՞նչ է Net Metering-ը:

Net Metering-ը ինքնավար արտադրողի փոխադարձ հաշվարկների մասին օրենք է, որն իրենից ենթադրում է․

 

սպառողը կարող է մատակարարել արևից ստացված էլեկտրաէներգիայի ավելցուկը էլեկտրական ցանցին և այն վերցնել ոչ արևային ժամերին՝ տարեկան հնարավոր ավելցուկը վաճառելով էլեկտրական ցանցին՝ գործող մանրածախ սակագնի 50%-ով:

 

Այսինքն ցերեկային ժամին ավել արտադրած էլեկտրաէներգիան ՀԷՑ-ը պարտավորվում է հետ փոխանցել գիշերը՝ այսպիսով ապահովելով արևային էներգիայի մշտական օգտագործումը։ Ինչպես նաև՝ տարվա կտրվածքով բարենպաստ ամիսներին ավել արտադրված և չօգտագործած էլեկտրաէներգիան սպառողը կարող է օգտագործել անբարենպաստ ամիսներին։

Ինչպե՞ս հասկանալ, ի՞նչ հզորության համակարգ է պետք տեղադրել և որքա՞ն արժե Ֆոտովոլտային համակարգը։

Ձեզ անհրաժեշտ համակարգի հզորության ու նախնական գնի մասին պատկերացում կազմելու համար Դուք կարող եք օգտվել մեր հաշվիչ՝ տրամադրելով միմիայն էլէկտրաէներգիայի Ձեր տարեկան ծախսի տվյալը։

 

Ինչպես նաև կարող եք կապ հաստատել մեզ հետ և մեր մասնագետը, անհրաժեշտ հարցերի պատասխանը ստանալուց հետո, շատ արագ կհաշվարկի Ձեզ անհրաժեշտ համակարգի հզորությունը և համակարգի նախնական արժեքը։

Ի՞նչ վահանակներ եվ ինվերտորներ են տեղադրվում։

Մենք համագործակցում ենք արևային համակարգեր արտադրող-մատակարարող համաշխարհային TIER1 դասակարգման առաջին տասնյակում գտնվող բարձրորակ ապրանքանիշերի հետ։

Ինչի՞ց կարող է վնասվել համակարգը

Համակարգի վնասման պատճառ կարող է լինել ֆիզիկական ներազդեցությունը և սխալ օգտագործումը։ Նման իրավիճակը բացառելու նպատակով համակարգը տեղադրելուց հետո մեր մասնագետը մանրամասն կբացատրի օգտագործման բոլոր պայմանները և միշտ հասանելի կլինի հետագա հարցերի դեպքում։ Այլ տեսակի արտադրման և երաշխիքային պայմանների ապահովման մանրամասն բնութագրերը կտրամադրվեն համակարգի տեղադրման հետ զուգահեռ:

Արդյո՞ք անվտանգ է նման համակարգի տեղադրումը։

Մեզ համար առաջնային է սպառողի անվտանգությունը։ Այդ նպատակով, համակարգը տեղադրելիս, մենք կատարում ենք պարտադիր հողանցում և տեղադրում ենք անվտանգության համար անհրաժեշտ սարքավորումներ և պահպանում ենք անվտանգության բոլոր նորմերը, ինչը բացառում է էլեկտրական հոսանքից վնասվելու հավանականությունը։

Կարո՞ղ են արդյոք արեվային համակարգերն օգտագործվել մեծ օբյեկտների սպառման համար։

Համակարգերը ապահովում են եռաֆազ և միաֆազ էլեկտրաէներգիա՝ այսինքն մեծ սպառողները, որոնք էլեկտրաէներգիան օգտագործում են եռաֆազ և ավելի բարդ սարքավորումների համար, միանշանակ կարող են օգտագործել և բավարարվել արևային էլեկտրաէներգիայի համակարգերով։

Որտե՞ղ կարելի է կիրառել արեվային ֆոտովոլտային համակարգերը։

Արևային ֆոտովոլտային համակարգերը կարելի է օգտագործել թե՛ բնակելի և թե՛ բիզնես կամ հանրային շինություններում․

 

  • Բնակելի շինություններ
  • Ամառանոցներ
  • Գրասենյակային շինություններ
  • Լողավազաններ
  • Հուրանոցներ
  • Հիվանդանոցներ
  • Դպրոցներ, մանկապարտեզներ
  • Առևտրային համալիրներ
  • Ռեստորաններ
  • Գործարաններ
  • Ջերմոցներ

Հնարավո՞ր է արդյոք իրականացնել ջեռուցում արեվային համակարգերի միջոցով:

Արևային համակարգի միջոցով ջեռուցում հնարավոր է տեխնիկապես իրականացնել երկու տարբերակով՝

 

  • ֆոտովոլտային համակարգի միջոցով,
  • ճնշումային արևային ջրատաքացուցիչի միջոցով:

 

Ջեռուցման համակարգ տեղադրելուց առաջ մեր մասնագետները կիրականացնեն անվճար խորհրդատվություն՝ հասկանալու համար տեղադրման նպատակահարմարություն: Արևային համակարգի միջոցով ջեռուցում կատարելու համար, անհրաժեշտ է նշել ջեռուցվող տարածքի մակերեսը։

Վճարման ի՞նչ տարբերակներ են գործում։

Մեզ մոտ գործում է վճարային ճկուն համակարգ՝ կանխիկ, ապառիկ, տարաժամկետ և լիզինգ տարբերակներով։
 
Մենք համագործակցում ենք ԱԳԲԱ, Ամերիա, Ինեկո բանկերի և Ֆինկա ու ՍԵՖ վարկային կազմակերպությունների հետ: Արդյունքում դուք կարող եք ձեռք բերել արևային համակարգեր ապառիկ եղանակով՝ սկսած 0% կանխավճարից և 9.8% տարեկան տոկոսադրույքից։
 
Պայմաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
?