Վերադառնալ
ԷկոՎիլ

ԷկոՎիլը՝ Լիզինգ Էքսպոյի Արևային գործընկեր

Լիզինգ Էքսպո 2026-ը դարձավ ԷկոՎիլ Հոլդինգի համար ակտիվ, արդյունավետ և արդյունքներով լի հարթակ՝ մեկտեղելով նորարարական էներգետիկ լուծումներ և լայն լսարան։ԷկոՎիլ Հոլդինգը հանդես եկավ ոչ միայն որպես մասնակից, այլև որպես Լիզինգ Էքսպոյի արևային գործընկեր՝ ներկայացնելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումները։

 

April 14, 2026

Միջոցառման շրջանակում Հոլդինգը ներկայացրեց արևային համակարգեր, ջերմային պոմպեր, ինչպես նաև շարժական և ստացիոնար կուտակիչ լուծումներ։ Տաղավարն առաջին իսկ օրերից գրավեց ինչպես ընտանիքների, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների ուշադրությունը՝ ապահովելով բարձր ներգրավվածություն և ակտիվ հետաքրքրվածություն։Այս մի քանի օրերի ընթացքում գրանցվեց ավելի քան 600 հետաքրքրված հաճախորդ, արձանագրվեցին վաճառքներ և ձևավորվեցին նոր գործարար կապեր։

Լիզինգ Էքսպո 2026-ը ևս մեկ անգամ հաստատեց, որ ժամանակակից էներգետիկ լուծումների նկատմամբ հետաքրքրվածությունը շարունակաբար աճում է, իսկ ԷկոՎիլ Հոլդինգը շարունակում է հանդես գալ որպես վստահելի գործընկեր ոլորտում։

Շնորհակալ ենք մեր հաճախորդներին վստահության, ինչպես նաև այս օրերի ընթացքում ունեցած արժեքավոր և օգտակար հանդիպումների համար։