Վերադառնալ
ԷկոՎիլ

ԱՐԵԳԱ՝ գործող բիզնես ճյուղ՝ նորացված մոտեցումներով ու համալրված ծառայություններով

ԷկոՎիլը սկսել է ԱՐԵԳԱ բրենդի արտադրությունը՝ ձևավորելով ընկերության գործունեության առանձին ուղղությունը։ Այս նախաձեռնության շրջանակում ներկայացվում է ԱՐԵԳԱ-ի ստեղծման պատմությունը, դրա հիմքում ընկած նպատակները և այն փուլերը, որոնց արդյունքում ձևավորվեց բրենդի ներկայիս կերպարը։Ստորև ներկայացված պատմությունը ներկայացնում է, թե ինչպես ծագեց գաղափարը, ինչ փուլերով անցավ իրականացումը և ինչու ԱՐԵԳԱ-ն դարձավ ԷկոՎիլի գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը։

November 17, 2025

ԱՐԵԳԱ-ն ծնվել է այն պահին, երբ պետք էր արագ լուծել իրական ու հրատապ խնդիր։ Նրա գաղափարը ձևավորվեց դեռ 2020 թվականի պատերազմի ծանր օրերին, երբ առաջնագծում տեխնիկան պետք է մշտապես սնուցվեր հոսանքով, սակայն շատ տարածքներում էլեկտրաէներգիա պարզապես չկար։
Այդ իրավիճակում ԷկոՎիլ ընկերության ինժեներներն արագ արձագանքեցին մարտահրավերին․Մեկ գիշերվա ընթացքում նախագծվեց և պատրաստվեց առաջին շարժական արևային գեներատորը՝ հագեցած արևային վահանակով, լիցքավորման կարգավորիչով, փոխակերպիչով և մարտկոցով։ Առավոտյան այն արդեն աշխատում էր առաջնագծում՝ ապահովելով անհրաժեշտ սարքավորումների սնուցումը։
Պատերազմից հետո այս փորձը դարձավ հիմք ավելի լայն նախագծի համար։
Թիմը որոշեց նախատիպը կատարելագործել, արտադրական գործընթացի բերել և ստեղծել համակարգ, որը կօգնի ոչ միայն արտակարգ իրավիճակներում, այլև առօրյա կյանքում՝ բնակարաններում, բիզնեսներում և համայնքներում, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումն անկայուն է կամ ընդհանրապես բացակայում է։
Այսօր ԱՐԵԳԱ համակարգերը նոր սերնդի արտադրանք են։ Դրանք նախագծվում և արտադրվում են միջազգային որակի և անվտանգության բարձր չափանիշներով, հասանելի են տարբեր հզորություններով և կիրառություններով։
ԱՐԵԳԱ-ն ստեղծվեց որպես արագ լուծում պատերազմի ժամանակ, իսկ այսօր այն հուսալի էներգետիկ համակարգ է նաև խաղաղ առօրյայում։