Վերադառնալ

Կառուցվում է Սոլար Ֆարմ համակարգային կայանը

Համակարգային արևային կայանները մեծածավալ նախագծեր են, որոնք մի քանի մեգավատ հզորությամբ ապահովում են ամբողջական համայնքների, արտադրական տարածքների կամ էլեկտրացանցի զգալի մասն էլեկտրաէներգիայով։ Դրանք նպաստում են երկրի էներգետիկ անկախությանը՝ ստեղծելով մաքուր ու կայուն աղբյուր, որը տարիներ շարունակ կծառայի հասարակության և տնտեսության զարգացմանը։ ԷկոՎիլը, լինելով Հայաստանի արևային էներգետիկայի առաջատար ընկերություններից, շարունակաբար իրականացնում է խոշորածավալ համակարգային կայանների կառուցում։

April 16, 2025
Նախագծի վայր
Գեղարքունիք
Դրվածքային հզորություն
5522,4 կՎտ
Տարեկան արտադրողականություն
Տարեկան խնայողություն

Նախագծի մասին

Այս պահին մենք ավելացնում ենք մեր հզորությունները՝ իրականացնելով 5.5 ՄՎտ դրվածքային հզորությամբ համակարգային կայանի տեղադրման աշխատանքներ։

Սա ոչ միայն մեծ ներդրում է մաքուր էներգիայի ոլորտում, այլև մեծ քայլ դեպի Հայաստանի էներգետիկ անկախությունը։

Solar Farm-ը այն բազմաթիվ խոշոր արևային կայաններից մեկն է, որը կյանքի է կոչում ԷկոՎիլը։

Մենք շարունակում ենք կառուցել այն ապագան, որտեղ արևի լույսը դառնում է կայուն և հուսալի էներգիայի աղբյուր՝ բիզնեսների, ընտանիքների և ամբողջ երկրի համար։