Վերադառնալ

Արևային կայան տեխսպասարկման սրահի համար

Այս անգամ մեր գործընկերը Փարաքարում գործող ավտոտեխսպասարկման սրահն է, որը վստահեց իր էներգետիկ անցումը ԷկոՎիլին։ Սրահի տանիքին տեղադրվել է 12.1 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը թույլ է տալիս զգալիորեն կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը։ Արևային էներգիայի կիրառումը շահավետ է բոլորի համար՝ անկախ բիզնեսի չափից

April 26, 2025
Նախագծի վայր
Արմավիրի մարզ, ք․Փարաքար
Դրվածքային հզորություն
12,1
Տարեկան արտադրողականություն
18․000 կվտժ
Տարեկան խնայողություն
900․000 դրամ

Նախագծի մասին

  • փոքր բիզնեսները խնայում են իրենց օրական ծախսերը և դառնում էներգետիկ անկախ,

  • միջին բիզնեսները ապահովում են կայուն արտադրական գործընթացներ,

  • խոշոր բիզնեսները հասնում են միլիոնավոր դրամների խնայողությունների և նպաստում բնության պահպանությանը։

ԷկոՎիլի ինժեներական լուծումները և պրոֆեսիոնալ թիմը թույլ են տալիս ամեն բիզնեսի համար նախագծել հենց իր կարիքներին համապատասխան համակարգ։