Մեր մասին

ԷկոՎիլ՝ Ձեր արևային լավագույն գործընկերը

ԷկոՎիլ ընկերությունը 2015 թվականից սկսած միավորում է արևի ուժն ու ժամանակակից, որակյալ տեխնոլոգիաները՝ ներդնելով վերականգնվող էներգիայի նորարարական, ինժեներական լուծումներ։ Մեր նպատակն է ստեղծել կանաչ և կայուն ապագա՝ միաժամանակ խթանելովՀայաստանի էներգետիկ անկախության զարգացմանը։

Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը և ոլորտի խոշորագույն գործատուն՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը։ ԷկոՎիլ թիմի մասն են կազմում ավելի քան 350 առաջատար մասնագետներ, ովքեր իրենց փորձով և գիտելիքներով նպաստում են ոլորտի առաջխաղացմանը։

ՄՎտ
Նախագծված և տեղադրված ընդհանուր հզորություն
տոննա տարեկան
CO2 արտանետումների
նվազում
Համակարգերի տեղադրում

Պատմություն

1985

OST Group-ի հիմնադրում

OST Group-ը, որի անդամ է ԷկոՎիլը, հիմնադրվել է 1980-ականներին որպես «Սպիտակ-1» շինարարական ընկերություն։ Այն այսօր ՀՀ խոշորագույն շինարարական կազմակերպություններից մեկն է՝ մասնագիտացած ենթակառուցվածքային, հիդրոէներգետիկ, արևային էներգետիկ, և շինարարական բնակելի ոլորտներում։

2005

ԷկոՎիլը՝ OST Group-ի անդամ

OST Group-ը 2005 թվականին կյանքի կոչեց իր առաջին հիդրոէներգետիկ կայանի նախագիծը: Ներկայումս կազմակերպությունը տնօրինում և շահագործում է մոտավորապես 30.9 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ` տարեկան միջինը 110 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ:

2015

ԷկոՎիլի հիմնադրում

OST Group-ը սկսեց իր գործունեությունը արևային էներգիայի ոլորտում՝ ստեղծելով ԷկոՎիլ ընկերությունը: ԷկոՎիլը առաջարկում է ֆոտովոլտային և ջրատաքացման համակարգերի ներմուծում, վաճառք և տեղադրում:

2016 - 2022

Գործունեության ընդլայնում և նոր գործընկերներ

ԷկոՎիլը համագործակցել է առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ SunPower, Fronius, JA Solar։ Բացվել են մասնաճյուղեր ՀՀ մարզերում և Վրաստանում։ 2020-ին շահագործվել են ավելի քան 60 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ։ Ներդրվել է նորարարական լուծում՝ «Արեգա» հոսանքի համակարգ։

2023

Խոշոր ներդրումներ և միջազգային առաջընթաց

Նոր գործընկեր՝ Ամբեր Կապիտալ Արմենիա հիմնադրամի ներդրմամբ։ Տեղադրվել են 17 ՄՎտ հզորությամբ կայաններ, ընդհանուր՝ 150 ՄՎտ։ Կազմակերպվել են այցելություններ և համաժողովներ՝ Գերմանիա, Չինաստան և այլ երկրներ։

2024

Միջազգային աճ և նոր ուղղություններ

ԷկոՎիլը բացել է մասնաճյուղ Շվեյցարիայում։ Տեղադրման փուլում են 55 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 10 խոշոր համակարգային կայաններ։ Ստեղծվել է նոր ուղղություն՝ Volta Energy ընկերությունը, որը մատակարարում է էլեկտրաէներգիա խոշոր սպառողներին։

Մեր Առաքելությունը և արժեքները

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր տեղադրված արևային համակարգ քայլ է դեպի ավելի կանաչ տնտեսություն։  Մեր առաքելությունն է օգնել ընտանիքներին, բիզնեսներին և համայնքներին՝ անցնել վերականգնվող էներգիայի, խնայել ֆինանսական միջոցներ և ներդրում ունենալ կանաչ ապագայի կերտման գործում: 

Mission Card Icon

Թիմային աշխատանք և պատասխանատվություն

Mission Card Icon

Կայուն ապագայի զարգացում

Mission Card Icon

Նորարարություն և կատարելության

Mission Card Icon

Աջակցել բնության պահպանմանն ուղղված նախագծերին

ԷկոՎիլի արևային ընտանիքը

0
Ընտանիք խնայում են մեզ հետ
0
Բիզնես գործընկերներ խնայում են մեզ հետ
0
Տարվա փորձ արևային ոլորտում
0
Աշխատակից ողջ ՀՀ-ում

Առավելություններ

Advantage Icon

Կայունություն

Մենք հավատում ենք, որ մաքուր էներգիան կանաչ ապագայի հիմնաքարն է։

Advantage Icon

Մատչելիություն

Մեր ծառայությունները համապատասխանում են գին-որակ լավագույն հարաբերակցությանը։

Advantage Icon

Հուսալիություն

Մենք երաշխավորում ենք երկարատև օգտագործում և տրամադրում ենք շարունակական սպասարկում։

Advantage Icon

Նորարարություն

ԷկոՎիլը Հայաստանի առաջատար ընկերություններից է, որը ներդնում է լավագույն տեխնոլոգիաներ վերականգնվող էներգիայի ոլորտում։

Advantage Icon

Փորձ

10 տարվա փորձ արևային ոլորտում՝ իրականացրած հազարավոր նախագծեր։

Advantage Icon

Որակ

Որակյալ սարքավորումներ լավագույն արտադրողներից՝ գնում ամբողջ կյանքի համար։