Վերադառնալ

Արևային կայան վարագույրների խանութ-սրահի համար

Ժամանակակից բիզնեսի համար կարևոր է ոչ միայն առաջարկվող ապրանքների և ծառայությունների որակը, այլ նաև էներգետիկ անկախությունը։ ԻՐԻՍ Վարագույրների խանութ-սրահը ընտրեց ԷկոՎիլի արևային լուծումները՝ իր ծախսերը կրճատելու և շրջակա միջավայրի պահպանությանը նպաստելու համար։

June 5, 2025
Արևային կայան վարագույրների խանութ-սրահի համար
Նախագծի վայր
ք․Երևան
Դրվածքային հզորություն
30,04 կՎտ
Տարեկան արտադրողականություն
49․300 կՎտժ
Տարեկան խնայողություն
2․465․000 դրամ

Նախագծի մասին

Մեր թիմի կողմից տեղադրված արևային կայանը խանութ-սրահին ապահովում է մաքուր էներգիայով և թույլ է տալիս տարեկան խնայել շուրջ 2,465,000 դրամ։

Այսօր ԻՐԻՍ Վարագույրների խանութ-սրահը ոչ միայն առաջարկում է գեղեցիկ ու որակյալ ինտերիերային լուծումներ, այլ նաև հանդիսանում է էներգախնայող և բնապահպանական պատասխանատվությամբ առաջնորդվող բիզնեսի օրինակ։