Վերադառնալ

Համակարգային կայան Սանեներջի ՍՊԸ

Գառնիում հաջողությամբ ավարտվեց ԷկոՎիլ Էներջիի կողմից նախագծված և տեղադրված 5.5 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը, որը ամբողջությամբ իրագործվեց ընդամենը վեց ամսում։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր «Սաներջի» ՍՊԸ-ին՝ արդյունավետ համագործակցության և վստահության համար։ ԷկոՎիլ ընկերությունը շարունակաբար իրականացնում է իր առաքելությունը՝ խթանելով կանաչ էներգիայի զարգացումը, աջակցելով բիզնեսներին և համայնքներին անցնել դեպի մաքուր, խնայող և անկախ էներգետիկ ապագա։

November 10, 2025
Նախագծի վայր
ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Գառնի, Ազատամարտիկների խճուղի, 14 հողամաս
Դրվածքային հզորություն
5500 կՎտ

Նախագծի մասին

Գառնիի արևաշատ բարձունքներում հաջողությամբ ավարտվեց ԷկոՎիլ ընկերության կողմից նախագծված և իրականացված 5.5 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցումը։ Նախագիծը, որն իր մեջ համատեղում է առաջատար տեխնոլոգիաներ, ինժեներական բարձր ստանդարտներ և ժամանակակից լուծումներ, ամբողջությամբ ավարտվեց ընդամենը 6 ամսվա ընթացքում՝ դառնալով արդյունավետ աշխատանքի և թիմային նվիրվածության օրինակ։
Այս նշանակալի կայանը ևս մեկ վկայություն է ԷկոՎիլ ընկերության մասնագիտական փորձի և երկարաժամկետ տեսլականի՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անկախության ու կայուն զարգացմանը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Սաներջի ՍՊԸ-ին՝ վստահության, համագործակցության և համատեղ մեծ արդյունքների համար։
ԷկոՎիլ ընկերությունը շարունակաբար իրականացնում է իր առաքելությունը՝ խթանելով կանաչ էներգիայի զարգացումը, աջակցելով բիզնեսներին և համայնքներին անցնել դեպի մաքուր, խնայող և անկախ էներգետիկ ապագա։