Վերադառնալ

Արևային կայան Ամասիայի պանրի գործարանի համար

Շիրակի մարզի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ շատ են արտադրական ձեռնարկությունները։ Այդ ձեռնարկությունների մեծ մասն արդեն սպառում է արևի էներգիա՝ թե՛ էլեկտրականության, թե՛ ջերմային էներգիայի՝ տաք ջրի տեսքով։ Ամասիայի գլխավորող պանրագործարանն էլ այդ արտադրամասերից մեկն է: Գործարանը ստանում է տարեկան մինչև 135,000 կՎտ*ժ էլեկտրաէներգիա և արտադրության մեջ անհրաժեշտ քանակի տաք ջուր, իսկ խնայած գումարներն օգտագործում է բիզնեսում նոր ներդրումներ կատարելու համար։

June 19, 2025
Արևային կայան Ամասիայի պանրի գործարանի համար
Նախագծի վայր
Շիրակի մարզ, գյուղ Ամասիա
Դրվածքային հզորություն
90 կՎտ
Տարեկան արտադրողականություն
135․000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
5,700,000 դրամ

Նախագծի մասին

Ամասիայի պանրագործարանի օրինակը ևս մեկ ապացույց է, որ արևային էներգիան ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության միջոց է, այլև խելամիտ բիզնես որոշում, որը օգնում է կայուն աճի և մրցունակության բարձրացման գործում։

ԷկոՎիլը առաջարկում է լավագույն արևային լուծումներ, ունի պրոֆեսիոնալ թիմ, որի շնորհիվ  յուրաքանչյուր նախագիծ դառնում է հաջողություն։