Վերադառնալ

Արևային ջրատաքացուցիչներ Սյունիքի Ագարակ համայնքում

Այսուհետ Սյունիքի վառ արևի ջերմության շնորհիվ Ագարակի բնակիչները ապահովված կլինեն տաք ջրով՝ նվազագույնի հասցնելով ջրատաքացման համար կատարվող ծախսերը։ Ծրագրի շրջանակներում ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը կարողացավ կյանքի կոչել Ագարակը արևային ջրատաքացուցիչներով ապահովելու ծրագիրը: 300 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչներ տեղադրվեցին գյուղի գրեթե բոլոր տների տանիքներին, ինչպես նաև տրամադրվեցին նաև 300 լիտրանոց ջրի բաքեր՝ ջրի պոմպերով, որոնք ջրի ռեզերվ կհանդիսանան՝ ապահովելով մշտական տաք ջրամատակարարում։ Ծրագրի շրջանակում տեղադրվեց ընդհանուր ջրատաքացուցիչ:  Ջրատաքացուցիչներ տեղադրվեցին նաև Ագարակի գյուղապետարանի և մանկապարտեզի վրա։

July 1, 2025
Արևային ջրատաքացուցիչներ Սյունիքի Ագարակ համայնքում
Նախագծի վայր
Սյունիքի մարզ, գ․Ագարակ
Դրվածքային հզորություն
Տարեկան արտադրողականություն
Տարեկան խնայողություն

Նախագծի մասին

Արևային ջրատաքացուցիչներ Սյունիքի Ագարակ համայնքում

Կենցաղային կարևոր նշանակության ծրագիր Սյունիքի մարզի Ագարակ համայնքում

Ծրագրի շրջանակներում ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերությունը կարողացավ կյանքի կոչել Ագարակը արևային ջրատաքացուցիչներով ապահովելու ծրագիրը:

Ջրատաքացուցիչներ տեղադրվեցին նաև Ագարակի գյուղապետարանի և մանկապարտեզի վրա։

Հարկ է նշել, որ Էկովիլի փորձառու թիմը տեղադրումներն իրականացրեց կարճ ժամանակահատվածում՝ կիրառելով ինժեներական և տեխնիկական բարդ լուծումներ։