Միացիր մեր արևային ընտանիքին

ԷկոՎիլ թիմ

Զանգերի կենտրոնի աշխատակից

Աշխատանքի վայր

Երևան

Դրույք

Ամբողջ դրույք

Դիմելու վերջնաժամկետ

Պահանջվող հմտություններ և որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (Ռուսերեն և Անգլերեն լեզուների իմացությունը կհամարվի առավելություն)
  • Գրագետ շփվելու և բանակցություններ վարելու հմտություններ
  • Լարված և խնդրահարույց իրավիճակներում արդյունավետ աշխատելու ու հավասարակշռվածություն դրսևորելու ունակություններ
  • Ապրանքանիշի հետ գրագետ աշխատելու և այն արդյունավետ ներկայացնելու հմտություն
  • Ժամանակի կառավարման և դրա խելամիտ բաշխման հմտություն
  • Ակտիվ վարքագծի ցուցաբերում, նպատակասլացություն և ճկունություն
  • Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

Պարտականություններ

  • Պատասխանել ընկերության մուտքային զանգերին՝ հաճախորդներին տրամադրելով ամբողջական տեղեկատվություն արևային համակարգերի, գների և վաճառքի պայմանների վերաբերյալ
  • Ընդունել առցանց ստացվող պատվերները
  • Մշակել ու անսխալ մուտքագրել համակարգ ընդունած բոլոր զանգերի մասին տրամադրված ինֆորմացիան
  • Պահպանել հեռախոսազանգերին պատասխանելու համար սահմանված կանոնները
  • Ներգրավել նոր հաճախորդներ և տրամադրել ինֆորմացիա
  • Մշակել կապի տարբեր միջոցներով ստացված ինֆորմացիան և իրականացնել անհրաժեշտ գործողություններ
  • Համագործակցել վաճառքի բաժնի հետ՝ ստացված կոնտակտների հետ հանդիպումների կազմակերպման նպատակով
  • Համագործակցել մարքեթինգի բաժնի հետ
  • Կազմել հաշվետվություններ

ԷկոՎիլյան առավելություններ

  • Ճկուն գրաֆիկ
  • Ֆիքսված աշխատավարձ
  • Պարգևավճարների և խրախուսման այլ ծրագրեր
  • Էկոլոգիայի և սոցիալական պատասխանատվության վրա դրական ներգործելու հնարավորություն
  • Զեղչեր ԷկոՎիլյան պրոդուկտների համար
  • Տարեկան վճարովի 20 արձակուրդային օրվա փոխարեն 32 օր (ամեն ամիս հավելյալ 1 ազատ օր ունենալու հնարավորություն),
  • Ուրախ ուրբաթներ ամեն ամիս, երբ աշխատանքը ավարտվում է 13։00-ին
  • Ռեֆերալ ծրագրերի ճկուն համակարգ
  • Հաճախակի կազմակերպվող միջոցառումներ և ջերմ մթնոլորտ կազմակերպության ներսում
  • Սեփական գիտելիքները և հմտությունները զարգացնելու և բարելավվելու լայն հնարավորություններ տարատեսակ մասնագիտական և հոգեբանական վերապատրաստումների և դասընթացների միջոցով (Կազմակերպության կողմից ֆինանսավորվող)
  • Բարձր եկամուտների ձգտելու և հասնելու իրատեսական ճանապարհներ

ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

Շնորհակալություն

Ձեր նամակը հաջողությամբ ուղարկվեց

Հայտը ուսումնասիրելուց հետո, համապատասխան մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ: