Միացիր մեր արևային ընտանիքին

ԷկոՎիլ թիմ

Մանրածախ վաճառքի խորհրդատու

Աշխատանքի վայր

Երևան

Դրույք

Ամբողջ դրույք

Դիմելու վերջնաժամկետ

Պահանջվող հմտություններ և որակավորումներ

  • Բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կհամարվի առավելություն)
  • Գրագետ շփվելու և բանակցություններ վարելու հմտություններ
  • Երկարաժամկետ համագործակցություն կառուցելու ունակություն
  • Լարված և խնդրահարույց իրավիճակներում արդյունավետ աշխատելու ու հավասարակշռվածություն դրսեվորելու ունակություններ
  • Ապրանքանիշի հետ գրագետ աշխատելու և այն արդյունավետ ներկայացնելու հմտություն
  • Ժամանակի կառավարման և դրա խելամիտ բաշխման հմտություն
  • Անձնային որակներ, ինչպիսիք են ակտիվությունը, նպատակասլացությունը և ճկունությունը
  • Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

Պարտականություններ

  • Պոտենցիալ հաճախորդների որոնում/բացահայտում (տարածքներում պտտվելու, դռնեդուռ այցեքարտեր/բուկլետներ բաժանելու և նմանատիպ այլ ակտիվ որոնողական աշխատանքների միջոցով)
  • Պոտենցիալ հաճախորդների հետ բանակցությունների վարում, գործնական հարաբերությունների ստեղծում/պահպանում/զարգացում
  • Ընկերության արտադրանքի և ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվության գրագետ մատուցում հաճախորդներին
  • Արևային էներգիայի տեխնոլոգիական շուկայի շարունակական ուսումնասիրություն
  • Կազմակերպության ապրանքների և մատուցվող ծառայությունների վաճառքի խթանում, որը ակնկալում է պատվերների ընդունումից ընդհուպ մինչև տեղադրման գործընթացի ամբողջական կազմակերպում և վերահսկում
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և դրանց տրամադրում ղեկավարությանը՝ ըստ նախատեսված ժամանակացույցի

ԷկոՎիլյան առավելություններ

  • Ճկուն գրաֆիկ
  • Ֆիքսված աշխատավարձ
  • Պարգևավճարների և խրախուսման այլ ծրագրեր
  • Էկոլոգիայի և սոցիալական պատասխանատվության վրա դրական ներգործելու հնարավորություն
  • Զեղչեր ԷկոՎիլյան պրոդուկտների համար
  • Տարեկան վճարովի 20 արձակուրդային օրվա փոխարեն 32 օր (ամեն ամիս հավելյալ 1 ազատ օր ունենալու հնարավորություն)
  • Ուրախ ուրբաթներ ամեն ամիս, երբ աշխատանքը ավարտվում է 13։00-ին
  • Ռեֆերալ ծրագրերի ճկուն համակարգ
  • Հաճախակի կազմակերպվող միջոցառումներ և ջերմ մթնոլորտ կազմակերպության ներսում
  • Սեփական գիտելիքները և հմտությունները զարգացնելու և բարելավվելու լայն հնարավորություններ տարատեսակ մասնագիտական և հոգեբանական վերապատրաստումների և դասընթացների միջոցով (Կազմակերպության կողմից ֆինանսավորվող)
  • Բարձր եկամուտների ձգտելու և հասնելու իրատեսական ճանապարհներ

ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

Շնորհակալություն

Ձեր նամակը հաջողությամբ ուղարկվեց

Հայտը ուսումնասիրելուց հետո, համապատասխան մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ: