+374 77 777 886

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    Տան համար

    Անվճար տաք ջուր, էլեկտրաէներգիա և մեծ խնայողություն` Ձեր տան համար

    Առավելություններ

    Արևային ջրատաքացման համակարգեր

    Ընտրելով արևային ջրատաքացման համակարգեր՝ Դուք հնարավորություն կունենաք՝

    • Ստանալ տաք ջուր մաքուր և անվճար աղբյուրից՝ արևից
    • Զրոյացնել տաք ջրի սպառման կոմունալ վճարները
    • Խնայել գումար և ներդրում ունենալ Ձեր ապագայի մեջ
    • Բարձրացնել Ձեր գույքի արժեքը

    Արևային ֆոտովոլտային համակարգեր

    Ձեռք բերելով ֆոտովոլտային համակարգեր` դուք հնարավորություն կունենաք՝

    • Նվազեցնել հոսանքի կոմունալ վճարները մինչև 0 դրամ
    • Անկախանալ էլեկտրաէներգիայի գների տատանումներից
    • Ստանալ հուսալի և ինդիվիդուալ լուծումներ՝ գին-որակ լավագույն հարաբերակցությամբ
    • Բարձրացնել Ձեր գույքի արժեքը
    0
    Ընտանիք խնայում
    են մեզ հետ
    0
    ՄՎտ
    նախագծման և տեղադրման աշխատանքներ
    0
    Տարվա փորձ
    0
    և ավել աշխատակից ողջ ՀՀ-ում

    ԱՆՎՃԱՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ

    Արևային ֆոտովոլտային համակարգերի միջոցով Դուք կարող եք ստանալ կենցաղում անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ողջ պաշարը և հոսանքով ապահովել Ձեր տունը՝ տարվա բոլոր եղանակներին:
    Հաճախ Ձեր արևային կայանը կարող է արտադրել ավելի շատ հոսանք, քան դուք ծախսում եք՝ օրինակ, օրվա այն ժամերին, երբ տանը չլինեք կամ մի քանի օր բացակայեք տանից: Հոսանքի ավելցուկը գնվում է ՀԷՑ-ի կողմից՝ գործող մանրածախ սակագնի 50%-ով: Սա էլ հենց Հայաստանում արևային տեխնոլոգիաներից օգտվելու ամենամեծ առավելություններից մեկն է:

    Անվճար Տաք Ջուր

    Տեղադրելով արևային ջրատաքացուցիչ՝ կստանաք օրվա ընթացքում Ձեզ անհրաժեշտ քանակությամբ տաք ջուր և կխնայեք կոմունալին հատկացվող գումարը, որը կարող է ներդրում դառնալ Ձեր ապագայի մեջ:

    Արևից տաք ջուր ստանալը բավականին արդյունավետ լուծում է նաև չգազաֆիկացված համայնքների համար: Հենց այդ փաստը հաշվի առնելով էլ՝ չգազաֆիկացված համայնքներում ապրող բազմաթիվ ընտանիքներ անցում են կատարում արևային էներգիայի կիրառությանը:

     

    Ներդրողների համար

    Դուք կարող եք տեղադրել արևային էլեկտրաէներգիա արտադրող կայան ոչ միայն Ձեզ անհրաժեշտ հոսանքի պաշարը ձեռք բերելու նպատակով, այլ ստացված էլեկտրաէներգիան ՀԷՑ-ին վաճառելու համար: Այդ դեպքում ՀԷՑ֊ը գնում է Ձեր համակարգի արտադրած էլեկտրաէներգիան գործող մանրածախ սակագնի 50%-ով:

    Այս տեսանկյունից անընդհատ տեղի են ունենում օրենսդրական փոփոխություններ, որոնք գնալով ավելի շահավետ են դարձնում արևային ֆոտովոլտային համակարգերի կիրառությունը:

    Ֆինանսավորում

    Ձեր արևային լավագույն գործընկերը

    Տեղադրելով ԷկոՎիլի արևային համակարգ՝ դուք կստանաք արևային էներգիայի ամենախելացի լուծումը՝ հարմարեցված ձեր ինդիվիդուալ պահանջներին: Ունենալով ավելի քան 30 տարվա փորձ շինարարության և էներգետիկայի ոլորտներում՝ մենք պատրաստ ենք տրամադրել Ձեզ անվճար խորհրդատվություն և օգնել ձեռք բերել արևային համակարգ:

    Մենք առաջարկում ենք անհատական և գին-որակ հարաբերակցության արդյունավետ լուծումներ, որոնք կօգնեն Ձեզ արագ և հեշտ անցում կատարել արևային էներգիային:
    ԷկոՎիլը ներկայացնում է միջազգային շուկայի առաջատարներ՝ JA Solar, SunPower, Fronius և Solis ընկերությունների տեխնոլոգիաներ:

    • Անվճար խորհրդատվություն և տեղազննում
    • Սմարթ նախագծում և նախահաշվի տրամադրում
    • Արևային կայանի տեղափոխում և տեղադրում
    • Ֆինանսավորման գործընթացի աջակցություն
    • Փաստաթղթավորման գործընթացի աջակցություն
    • Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում

    Մեր գործընկերները

    Իրականացված պրոյեկտներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում