Վերադառնալ
ԷկոՎիլ

Հայաստանում արևային էներգիայի արտադրությունը հասել է նոր մակարդակի:

Հայաստանը շարունակում է ակտիվորեն զարգացնել արևային էներգիայի ոլորտը՝ ուղղված վերականգնվող էներգիայի արտադրության ավելացմանը և էներգետիկ անկախության ամրապնդմանը։ Այսօրվա դրությամբ Հայաստանի էներգահամակարգին միացված են շուրջ 1045 մեգավատ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայաններ, ինչը պատմական բարձր ցուցանիշ է երկրի համար։Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ իրականացվում են լայնածավալ ծրագրեր՝ ուղղված նոր արևային կայանների զարգացմանը և ներդրմանը, ինչի արդյունքում առաջիկա տարիներին արևային էներգիայի արտադրությունը Հայաստանում կհասնի զգալի ծավալների։Նախարարության գնահատմամբ՝ արևային էներգիայի կիրառման շնորհիվ Հայաստանը տարեկան խնայում է շուրջ 50 միլիարդ դրամ, ինչը վկայում է ոլորտի բարձր տնտեսական արդյունավետության մասին։ Սա ապացուցում է, որ կանաչ էներգիան կարող է լինել ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական զարգացման կարևոր գործոն։

November 4, 2025

ԷկոՎիլ ընկերության փոխտնօրեն Էմիլ Ստեփանյանը, անդրադառնալով ոլորտի նշանակությանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է․

«Արևային էներգիան ոչ միայն էկոլոգիապես մաքուր և երկարաժամկետ կայուն լուծում է, այլև Հայաստանի համար տնտեսական առումով խիստ արդյունավետ ուղղություն։ Մենք վստահ ենք, որ կանաչ էներգիայի զարգացումը դառնալու է մեր երկրի առաջընթացի կարևոր հենասյուներից մեկը»։

Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանը ունի բացառիկ բնական պայմաններ արևային ճառագայթման բարձր մակարդակով, ինչը հնարավորություն է տալիս ոլորտը զարգացնել արագ տեմպերով՝ խթանելով կայուն զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և ներդրումների ներգրավումը։

Այս ամենը վկայում է, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատարներից մեկը վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ապահովելով իրական անցում դեպի կանաչ և էներգետիկապես անկախ ապագա։