Վերադառնալ
ԷկոՎիլ

ԷԿՈ մրցանակաբաշխություն

Դեկտեմբերի 20-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Էկո մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվում է «ԷկոՎիլ Հոլդինգ» ընկերության կողմից։

Մրցանակաբաշխության ընթացքում գործընկեր կազմակերպությունների շարքում կշնորհվեն մրցանակներ հետևյալ անվանակարգերում․
Ամենախոշոր համակարգային կայաններ
Ամենախորոշ ինքնավար կայաններ
Բնապահպանական գործընկեր

Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև «ԱՐԵԳԱ» կուտակային համակարգերի նոր մոդելների պաշտոնական ներկայացումն ու մեկնարկ-շնորհանդեսը։

December 18, 2025

Հայաստանում կայացավ բնապահպանական թեմայով առաջին մրցանակաբաշխությունը, որը առանձնահատուկ նշանակություն ուներ ոչ միայն իր ձևաչափով, այլև գաղափարական ուղերձով։ Միջոցառման կազմակերպիչը և գլխավոր հովանավորը «ԷկոՎիլ» ընկերությունն էր։ Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև «ԷկոՎիլ» ընկերության «Արեգա» կուտակային համակարգերի նոր սերնդի կուտակիչների պաշտոնական մեկնարկ-շնորհանդեսը։
Միջոցառումը հիմնված էր այն կարևոր գիտակցման վրա, որ բնապահպանությունը այլևս ապագային վերաբերող հարց չէ․ այն մեր ներկան է, մեր պատասխանատվությունը և մեր համատեղ օրակարգը։ Այն վերաբերում է յուրաքանչյուրին՝ անկախ գործունեության ոլորտից կամ զբաղվածությունից։
Մրցանակաբաշխության ընթացքում պարզապես մրցանակներ չշնորհվեցին․ գնահատվեց մտածողությունը, մոտեցումն ու արժեքային համակարգը։ Մեծարվեցին այն ընկերությունները, նախաձեռնությունները և անհատները, ովքեր իրենց գործով ցույց են տվել, որ հնարավոր է համատեղել զարգացումը և պատասխանատվությունը, տնտեսական առաջընթացը և բնության հանդեպ հարգանքը։
Միջոցառումը դարձավ հարթակ՝ խթանելու կանաչ մտածողությունը, տարածելու դրական փորձը և ընդգծելու, որ Հայաստանում արդեն ձևավորվում է բնապահպանական գիտակից մշակույթ՝ երկարաժամկետ ազդեցություն ունեցող քայլերով։
Այս մրցանակաբաշխությունը դիտարկվում է ոչ որպես մեկանգամյա իրադարձություն, այլ որպես շարունակական շարժման սկիզբ, որը կոչված է խթանելու նոր նախաձեռնություններ, նոր լուծումներ և արդյունավետ համագործակցություններ՝ հանուն մեր երկրի, մեր բնության և ապագա սերունդների։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն գործընկերներին և մասնակիցներին, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս գաղափարի իրականացման գործում, ինչպես նաև բոլոր հյուրերին, ովքեր ներկա գտնվեցին այս կարևոր իրադարձությանը։