Վերադառնալ

Արևային կայան՝ Կարեն և Ռաֆիկ ՍՊԸ գազալցակայանի համար

Արևային կայանը կապահովի տարեկան 516․600 կՎտժ արտադրողականություն, ինչը կբերի տարեկան գրեթե 26 միլիոն դրամի խնայողության:

May 23, 2025
Արևային կայան՝ Կարեն և Ռաֆիկ ՍՊԸ գազալցակայան
Նախագծի վայր
Արարատի մարզ
Դրվածքային հզորություն
335 կՎտ
Տարեկան արտադրողականություն
516․600 կՎտժ
Տարեկան խնայողություն
26000000

Նախագծի մասին

ԷկոՎիլ ընկերությունը, ընդլայնելով իր գործընկերների ցանցը, տեղադրել է 335 կՎտ հզորությամբ արևային կայան Արտաշատում գործող Կարեն և Ռաֆիկ ՍՊԸ գազալցակայանի համար։

 

Այս խոշոր արևային կայանն ամեն տարի կապահովի շուրջ 516,600 կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրողականություն, ինչը ընկերությանը հնարավորություն կտա տարեկան խնայել գրեթե 26․000․000 դրամ։

 

Գազալցակայանների շրջանում ԷկոՎիլի հաջողակ գործընկերների թիվն անընդհատ աճում է՝ շնորհիվ էկոլոգիապես մաքուր և տնտեսապես շահավետ արևային լուծումների։

 

Կարեն և Ռաֆիկ ՍՊԸ-ն, միանալով ԷկոՎիլի արևային ընտանիքին, ոչ միայն զգալիորեն նվազեցնում է էներգիայի ծախսերը, այլև մեծապես նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը՝ կրճատելով ածխածնի արտանետումները։

 

ԷկոՎիլի առաջարկած նորարարական տեխնոլոգիաները և բարձրակարգ սպասարկումը թույլ են տալիս ընկերություններին հեշտությամբ անցնել կայուն և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրների կիրառմանը։

 

Միացե՛ք նաև Դուք ԷկոՎիլի արևային գործընկերների ընտանիքին և սկսեք խնայել առաջին իսկ օրվանից։ Լրացուցիչ տեղեկությունների և խորհրդատվության համար կապ հաստատեք մեր փորձառու մասնագետների հետ։